168.am-ը ոստիկանությանը գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու համար, թե հուլիսի 2-ի դրությամբ քանի՞ քաղաքացի է տուգանվել և որքա՞ն գումար է վճարվել՝ որպես տուգանք: Ոստիկանությունից այսօր ստացել ենք գրավոր պատասխանը, որում ասված է. «Մինչև հուլիսի 2-ը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակի պարտադիր առկայության պահանջը չպահպանելու կամ կանգառում դիմակ չկրելու, այնուհետև 03․06․2020թ.-ից հանրային բաց տարածքում դիմակ չկրելու, իսկ 16․06․2020թ.-ից նաև անձնագրի պարտադիր առկայությունը չպահպանելու համար կազմվել են 49․591 վարչական արձանագրություններ, որոնցից 14․600-ով արդեն իսկ կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներ։ Նշված որոշումներից 81-ը բողոքարկվել են, իսկ 207-ով կատարվել է 2․070․000 ՀՀ դրամ գանձում։ Ընդհանուր առմամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար նշանակված տուգանքներից վճարվել է 3․760․000 ՀՀ դրամ»։ Հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք կա՞ն դեպքեր, երբ նույն անձը մի քանի անգամ է տուգանվել, ինչպես նաև, թե ո՞ւր են ուղղվել այդ գումարները, ինչին ոստիկանությունից պատասխանել են, որ այդ տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել: «Հարցմամբ ներկայացված մյուս հարցերի վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, քանի որ ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում նման հաշվառումներ չեն իրականացվում»։
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44