«Նույնիսկ եթե մենք վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ մենք երկրորդ անգամ չենք վարակվի»,- մամուլի ասուլիսում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և բուժված քաղաքացիներին խորհուրդ տվեց պահպանել զգուշավորություն: Շեշտելով, որ Հայաստանում կրկնակի վարակի դեպքեր չկան, առողջապահության նախարարը հայտնեց, որ աշխարհում ակադեմիական դեբատները շարունակվում են, թե արդյոք լինում են կրկնակի վարակի դեպքեր: «Կրկնակի վարակման պարագան բացատրվում է իմունիտետի երկարատևությամբ և քանի դեռ այդ հարցի պատասխանը մենք չունենք, նաև այդ կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը և զուգահառներ անցկացրեց մյուս սեզոնային սուր շնչառական վարակների հետ՝ պնդելով, որ դրանք երկարատև իմունիտետ չեն առաջացնում ու կրկնակի վարակի հավանականությունը մեծ է: Տեղեկացնելով, որ վերջին տվյալներով 1273 թեստավորման արդյունքում գրանցել է 349 նոր դեպք՝ առողջապահության նախարարը շեշտեց, որ այն պայմանավորված է կատարված թեստերի քիչ թվով և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի թվերը մեծանում են թեստավորման մաքսիմալ հզորագույնը՝ 2500 ին հասնելով: Նախարարի խոսքով, մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ տեղեր են ազատ լինում, որոնք արագ լրացվում են, այդ նպատակով էլ նոր հիվանդանոցներ են միացվելու կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի խմբաքանակ են գնել, որը 10 օրից Հայաստանում կլինի, իսկ բուժման այլ դեղամիջոցներ գնելու համար նույնպես բանակցություններ են վարվում ռուսական և ճապոնական դեղագործական կարզամկերպությունների հետ: Նախարարի խոսքով, Ճապոնիայից արդեն ստացել են խմբաքանակը, որը շուտոն կսկսեն օգտագործել: Ըստ Թորոսյանի, աշխարհում այս պահին մշակվում է 200 պատվաստանյութ որոնցից 20-ը լինելու են մրցունակ: Տեղեկացնելով, որ ամերիկյան «Մոդեռն» և այլ դեղագործական ընկերությունների հետ բանակցություններ են վարվում պատվաստանյութ ձեռք բերելու համար՝ Արսեն Թորսյանը նկատեց, որ դրանց վաճառքի մասով անորոշությունները շատ մեծ են: Նա տեղեկացրեց, որ արտասահմանյան պարբերականում կարդացել է, որ Մեծ Բրիտանիան 500 միլին ֆունտով արդեն գնել է 60 մլն դոզա ապագա պատվաստանյութ, ինչը նշանակում է, որ հապաղելու դեպքում այլ պետություններ դրանց հասանելիության խնդիր են ունենալու:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01