79 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Նա կյանքից հեռացել է հուլիսի 8-ին:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Վլադիմիր Աբրահամյանի որդու կինը՝ Նարա Եփրեմյանը:
Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 9-ին, իսկ վերջին հրաժեշտը՝ հուլիսի 10-ին: Տեղի և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Վլադիմիր Աբրահամյանը ծնվել է Կոտայքի մարզի Բջնի գյուղում 1941 թվականին:
1966-ին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
1973-1976 թվականներին աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` որպես դասախոս, իսկ 1980-1991 թվականներին՝ Հեռուստառադիոպետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում` որպես բեմադրող նկարիչ: Եղել է
գեղարվեստական խմբագիր ՆԳ «02» շաբաթաթերթում, «Արևիկ» հրատարակչությունում: Դասախոսել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:
2015 թվականից դասավանդում էր Աբովյան քաղաքի պետական քոլեջում:
1975-ից Հայաստանի նկարիչների միության անդամ էր:
1972 թվականից մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների:
2005 թվականին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով, 2009-ին՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով, 2011 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրի, իսկ 2013-ին՝ ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:
2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ տպագրվել է Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» պատկերագիրքը, որում տեղ են գտել նկարչի տարբեր տարիներին վրձնած գործեր։ «Հուշապատումը» հեղինակի ստեղծագործությունների առաջին ընդգրկուն պատկերագիրքն է՝ նվիրված 1949 թվականին բռնադատված և 1991թ. արդարացված հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երեխաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի հիշատակին։ Վլադիմիր Աբրահամյանը ամուսնացած էր, ունի 3 որդի, երկու թոռնիկ:
Արվեստագետի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ թանգարաններում, տարբեր երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ ԷմիրություննՅոթանասունինը տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը:եր, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան) քաղաքացիների անհատական հավաքածուներում:
Վլադիմիր Աբրահամյանը շուրջ 250 գեղարվեստական գրքերի ձևավորման հեղինակ է։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01