Մենք փոփոխություններ կատարեցինք մեր հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, այսինքն տրանսֆորմացիայի ենթարկեցինք այն, որի նպատակը ներդրումների խթանումն է: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ գործարար համայնքը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին»,-ասաց նա և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրեց պարզաբանել: Մհեր Գրգորյանը ներկայացրեց, որ հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը ըստ նրա, շատ կարևոր ռազմավարական կանոն է:
«Մինչ օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ` մինչև 250մլն դրամ վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչև 1 տարի ժամկետով: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը, որ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա հնարավորություն է ստանում հավելյալ սուբսիդավորվել 400մլն դրամի չափով և 36 ամիս ժամկետով, որը շատ էական է:
Այն էական արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ 500մլն դրամին համարժեք սուբսիդավորում` 48 ամսվա համար: Սա լրջագույն խթան է: Եթե հաշվարկ անենք, տնտեսվարողի տարեկան խնայողությունը 500մլն դրամի սուբսիդիայի մասով, ապա դա, ըստ էության, իր 1-2 տարվա շահն է, որն ինքը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում»,-նշեց նա:
Փոխվարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ այս կանոնով մեկ հայտ բավարարվել է, ևս երկու հայտ քննարկման փուլում է: Ինչ վերաբերում է հարկային բարեփոխումներին, ապա նա ասաց, որ տնտեսության մեջ շուրջ 64մլդ դրամի շրջանառություն է մնացել:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44