Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան հայտարարեց, որ որոշման համաձայն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ դատավոր Ազարյանին կարգապահական պատասախանության ենթարկելու վերաբերյալ մերժվում է։ Հիշեցնենք՝ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը։ Միջնորրդությունը վերաբերում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված արտահայտությունը։ ԲԴԽ-ում միջնորդության քննության ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր. «Մեր կարծիքով, արտահայտությունը, մասնավորապես՝ «հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին», վիրավորական, ոչ հարգալից են քննիչի, ընդհանրապես քննչական ծառայության և տվյալ քննչական ծառայության վերադասի մասով»։ Ա. Ազարյանը հայտարարել էր. «Ես Հատուկ քննչական ծառայության պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով»։ Ա. Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու այս վարույթը պարոն Ազարյանի վրա ճնշում գործադրելու, ինչ որ մի տեսակ վրեժխնդիր լինելու ցանկություն է։
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
15:58 21.06.25
13:24 21.06.25
12:32 21.06.25
16:26 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03