Նախօրեին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բացօթյա տարածքում տեղի է ունեցել Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նիստը: Նիստի ընթացքում թատերական գործիչներն իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև խոսել իրենց թատրոններում այս պահին արվող աշխատանքների մասին: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միության մամուլի ծառայությունից։ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն իր խոսքում նշել է, որ համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր ստեղծագործ կոլեկտիվի համար: Ուստի պետք է վիճակից ինչ-որ ձևով դուրս գալու միջոցներ ձեռնարկել: Ղազանչյանը շեշտել է, որ երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում թատրոններն, անշուշտ, իրականացրել են առցանց հեռարձակումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ: Բայց թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ կենդանի հաղորդակցմամբ: Նիստին ելույթ են ունեցել հայստանյան մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, տնօրեներ։ Որոշվել է ՀԹԳՄ նախագահության անունից նամակ-առաջարկով դիմել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, խնդրելով վերջինիս միջնորդությունը պարետատուն՝ թատրոնների ստեղծագործական աշխատանքները, պարետատան կողմից սահմանված անվտանգության բոլոր նորմերը պահպանելով, վերսկսելու համար:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01