ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչն իր աշխատասենյակում նույն բաժանմունքում բուժվող հիվանդի ծնողներին՝ իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել, որի ընթացքում վերջինիս հայրը՝ Երեւան քաղաքի 29-ամյա բնակիչը, վիճաբանության մեջ է մտել բժշկի հետ՝ դժգոհ լինելով որդու առողջական վիճակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներից:
Վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել բժշկի նկատմամբ. գլխով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս քթին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի (բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44