Առաջիկա տարիներին նավթի գները կբարձրանան մեկ բարելի 100 դոլարից բարձր՝ դրա արդյունահանման կրճատման եւ ոլորտում ներդրումների ցածր մակարդակի պատճառով: Մի շարք փորձագետների այս կանխատեսումը հրապարակել է ամերիկյան The Wall Street Journal թերթը:
«Ֆինանսավորման պակասի ճնշումը շատ լուրջ կլինի: Որոշ արտադրողների համար իսկապես դժվար կլինի շարունակել արդյունահանումը: «Մեկ բարելի դիմաց 150 դոլարի մակարդակը հեշտությամբ կարող է գրանցվել մինչեւ 2025 թվականը»,- կանխատեսում է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այլ փորձագետներ կարծում են, որ ձեռնարկությունների ժամանակավոր փակումը եւ օդային փոխադրումների գրեթե լիակատար կաթվածն աշխարհում համաճարակի պատճառով արդեն իսկ ածխաջրածնային հումքի ընդհանուր իջեցման եւ ցածր գների միտման է հանգեցրել։
JPMorgan Bank-ի վերլուծաբան Քրիստիան Մալեքը հայտարարել է, որ նավթի արդյունահանումը կնվազի օրական 5 միլիոն բարելով կամ 5 տոկոսով համավարակին նախորդող շրջանի մակարդակից: Ըստ այս փորձագետի՝ պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ կլինի մինչեւ 2030 թվականը լրացուցիչ 625 միլիարդ դոլար ներդնել: «Կարո՞ղ է արդյոք առաջիկա երկու տարում նավթի արժեքը հասնել 100 դոլարի: Իհարկե»,- կարծում է Մալեքը:
Ռիչարդ Ֆուլարտոնը՝ լոնդոնյան Matilda Capital ներդրումային հիմնադրամից, ակնկալում է, որ մինչեւ 2020 թվականի վերջը նավթի գները 100 դոլարից բարձր կկազմեն բարելի դիմաց: «Մենք երբեք չենք կարող մինչեւ վերջ սպառել նավթի պաշարները: Միակ հարցն այն է՝ արդյո՞ք պետք է օգտագործել միջոցները դրան հասնելու համար»,- ասել է նա:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34