Բելառուսի ԿԸՀ-ն հնարավոր է համարում, որ նախագահական ընտրություններն օգոստոսի 9-ին առանց միջազգային դիտորդների անցկացվեն COVID-19 կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադրության պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Լիդիա Երմոշինան:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի միջազգային գործերի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Սավինիխը, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Բելառուսի խորհրդարանին տեղեկացրել է, որ համաճարակաբանական իրադրության պատճառով չի կարողանա իր դիտորդներին ուղարկել հանրապետության ընտրություններին:
«Այո, այստեղ հարցեր կան (միջազգային դիտարկում կազմակերպելու գործում): Դե ինչ ասենք. Լեհաստանում նախագահի ընտրություններն անցկացվել են ԵԱՀԿ-ի ինը դիտորդների մասնակցությամբ, եւ դա, հավանաբար, միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի (ԺԻՄԻԲ) կենտրոնակայանը տեղակայված է Վարշավայում: Ուստի միանգամայն հնարավոր է»,-ասել է Երմոշինան: Այդպիսով, նա պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է համարում արդյոք Բելառուսի ընտրություններում միջազգային դիտորդների բացակայությունը կորոնավիրուսի եւ մի շարք երկրների փակ սահմանների պատճառով:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26