Ըստ օդում խախված լուրերի՝ կորոնավիրուսից մահացած յուրաքանչյուր մարդու համար ՀՀ պետական բյուջե է մտնում 18 հազար դոլլար: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ խոսելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և դրանց հետևանքների մասին:
«Չգիտեմ՝ ինչքանով է այս տեղեկությունը ճիշտ, քանի որ այս մասին պաշտոնապես հայտարարություն դեռևս չի եղել: Պահանջում եմ, որ այս տեղեկությունը պաշտոնապես հերքեն կամ հաստատեն», ասել է նա: Անդրադառնալով վիրուսից մահացածներին՝ հարազատին փակ վիճակում հանձնելու փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց, որ ինքը ևս միանում է այն մտահոգություններին, թե այդ առումով կասկածելի բաներ կան: Սոնա Աղեկյանին իր ընկերներից մեկը պատմել է, որ վերջինիս հորը հողին հանձնելուց, փոսն իջեցնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ 96-ամյա կնոջ դի է այնտեղ. «Սարսափելի է»,- նշեց Սոնա Աղեկյանը: «Ես կոչ եմ անում, որ եթե կորոնավիրուսով մահացած հարազատ ունեք, պահանջեք, որ հուղարկավորելուց նրան հնարավորություն ունենաք տեսնել: Որպեսզի հետագայում մղձավանջների մեջ չընկնեք»,- ընդգծեց Աղեկյանը: Անդրադառնալով դիմակ չկրելու հետևանքով իրեն տուգանելու փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց. «Առողջապահության նախարարի դերակատարը պետք է տուգանվի, տուգանողը ես եմ լինելու, որ ամեն քայլափոխի ոստիկանն ինձ չկանգնեցնի ու ասի, որ ես դիմակ պետք է կրեմ, այն դեպքում, երբ Փաշինյանն ասել է՝ կորոնավիրուսը պետք է հաղթահարենք տնական օղիով ու պինցետով, ինչո՞ւ պետք է կրեմ դիմակ»:
News.am
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01