Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակն ու արտակարգ դրությունը:
Նկատենք՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է տեղի ունենար դեռ 2020 թվականի մարտի 13-ին, սակայն կրկին, պայմանավորված կորոնավիրուսով, այն հետաձգվել էր եւ, փաստորեն, կանցկացվի հուլիսի 31-ին: Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված օրակարգում:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովի օրակարգում մի քանի ընտրություններ են տեղի ունենալու: Նախ կառույցին այդպես էլ մինչեւ այժմ չի հաջողվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել, եւ այդ օրը նախատեսվում է թեկնածուներ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Արտակ Բարսեղյանի, Գոռ Հակոբյանի եւ Ստեփան Միքայելյանի միջեւ ընտրություն կատարել:
Բացի այդ, մեր տեղեկություններով՝ հենց այդ օրը Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի Սահմանադրական դատարանի անդամի իր թեկնածուի անունը: Եվ մենք տեղեկացանք՝ արդեն հստակ է՝ թեկնածուն Վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, ում համակարգում բնութագրում են որպես բանիմաց անձնավորության, որը նաեւ աշխատելու փորձ ունի հենց Սահմանադրական դատարանում:
Հավելենք, սակայն, որ Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգն այս պահին դեռ հաստատված չէ, եւ հարցերը քննարկման փուլում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01