Ֆրանսիան ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է շաբաթ օրը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի տարածած հայտարարության մեջ: «Ֆրանսիան խորապես ափսոսում է Սուրբ Սոֆիայի՝ թանգարանի կարգավիճակը փոխելու Թուրքիայի Պետական խորհրդի որոշման և տաճարը կրոնական հարցերով դեպարտամենտի վերահսկողության տակ տեղափոխելու նախագահ Էրդողանի հրամանի համար»,- ասվում է հայտարարության մեջ: Ինչպես ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը, նման որոշումները վտանգում են Թուրքիայի խորհրդանիշներից մեկը՝ պետության աշխարհիկ և ժամանակակից բնույթը: «Պետք է պահպանել այս կրոնական, ճարտարապետական և պատմական մարգարտի ամբողջականությունը, որպես կրոնի, հանդուրժողականության և բազմազանության խորհրդանիշը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված օբյեկտ: Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է շարունակի մնալ որպես կրոնական ժառանգության բազմազանության, երկխոսության և հանդուրժողականության վկայություն»,- ասել է Լե Դրիանը: Ուրբաթ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս մահմեդականներին ծիսակատարություններ կատարել Սուրբ Սոֆիայում, որն այժմ կրում է մզկիթի կարգավիճակ:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44