ARM | RUS |

Ջերմությունով պահել, ոչինչ չեն արել․ մահացածի կինը բողոքում է՝ Այրվածքաբանականում ամուսնուն «անտերության են մատնել»

12.07.20 | 20:44

«Ես, որ շուտ հասկանայի կամ մեկն ինձ գլխի գցեր, ավելի շուտ միջոցներ կձեռնարկեի եւ այսօր ամուսինս կենդանի կլիներ»,- կորոնավիրուսը նոր հաղթահարած, սակայն ամուսնու մահվան փաստի հետ ոչ մի կերպ չհամակերպվող Նունե Մելիքյանն իրեն է մեղադրում, որ չկարողացավ ամուսնու՝ 53-ամյա Լեւոն Մելիքյանի կյանքը փրկել: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նունեն կասկածներ է հայտնել, որ բժիշկները ուշադիր չեն եղել, «անտերության են մատնել» ու նրանց անտարբերության պատճառով է ամուսնու մոտ հիվանդությունը խորացել, երբ նա գտնվել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում՝ կորոնավիրուսի թեստի պատասխանին սպասելիս: Կնոջ խոսքով, երկու օր ամուսինը գտնվել է այդ կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ՝ մինչեւ որ թեստի պատասխանը կգա, բայց, օրվա ընթացքում, երբ զանգել է ամուսնուն, որը 39 աստիճան ջերմությունով պառկած է եղել, ամուսինը ասել է՝ անտերության եմ մատնված, ոչինչ չեն անում, գալիս են, ջերմությունը չափում, ջերմիջեցնող են տալիս ու գնում են: «Իր ասած բառերն եմ փոխանցում: Այդ երկու օրն էլ ջերմությունը 39-ից բարձր էր: Երկու օր այդպես պահեցին, մինչեւ թեստի պատասխանը եկավ դրական: Բայց նախքան թեստ հանձնելը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում ամուսնուս թոքերը ԿՏ ենք արել եւ պատասխանը եկել էր՝ երկկողմանի թոքաբորբ՝ COVID-ի պատկերով: Եվ անկախ այդ հանգամանքից նրան ոչինչ չեն արել, սպասել են թեստի պատասխանին»,- կայքին պատմել է կինը։ Այդ ընթացքում որդին է սկսել ջերմել: «Այրվածքաբանականից զանգում են մեզ, ասում են՝ եկեք ձեր հիվանդին տուն տարեք, ինքը 60 տարեկան չկա եւ կարող է տանը բուժվել: Տղայիս հանում եմ, ջերմությունով ուղարկում եմ, որ հորը տեղափոխենք մեկ այլ հիվանդանոց: Մեծ դժվարությամբ տեղավորում ենք Ոստիկանության հոսպիտալ, որը գտնվում է Ավանում: Ես մանրամասն չգիտեմ ու չեմ կարող ասել՝ Ավանում ինչ բուժում են արել, բայց Այրվածքաբանականում ոչինչ չեն արել: Ես, չլինելով բժիշկ, տեսնում էի, որ այդ մարդու գույնը կապտած է եւ հասկանում էի, որ նրա արյան հետ ինչ-որ բան է կատարվում: Հունիսի 21-ին, երբ դեռ հոսպիտալում էր, կեսօրին զանգեցի ամուսնուս, ասաց՝ մի զանգի շունչս կտրվում է, թթվածնի տակ եմ: Երեկոյան տեղեկանում ենք, որ արյան մեջ թթվածինը 60-ից ընկած է լինում՝ 33-ի: Զգացի, որ ինչ-որ մի բան այն չէ: Առավոտյան տղաս զանգում է վերակենդանացման բաժանմունք, ասում են՝ մահացել է»: Կինն ասում է, որ ամուսինն ուներ սրտանոթային խնդիրներ՝ ճարպակալումով պայմանավորված, զարկերակային գերճնշում եւ ծնկների հոդացավեր, բայց առողջական խնդիրներն այնքան լուրջ չէին, որ այսպիսի ելք լիներ: «Մահվան էպիկրիզում գրել են նախաինֆարկտային վիճակ, COVID-19: Բայց, եթե չեք դիահերձել, ի՞նչ իմացաք ինֆարկտից է մահացել: Մի գուցե կորոնավիրուսը չլիներ, ինքն ամիսներ հետո ինֆարկտ ստանար, ես չեմ կարող ասել: Ուղղակի ես ինձ եմ վատ զգում, որ շուտ գլխի չընկանք: Եթե շուտ տեղափոխեինք այլ բուժհիմնարկ, որտեղ նրան բուժօգնություն կցուցաբերեին, գուցե կենդանի լիներ»,- ասում է տիկին Նունեն՝ նշելով, որ ինքը, ընտանիքի այլ անդամների հետ մեկտեղ, նույնպես վարակվել է կորոնավիրուսով, բայց քրոնիկ հիվանդություններով հանդերձ այն ավելի հեշտ է հաղթահարել. «Հիմա մարդը չկա, շատ հանգիստ կասեն՝ էս ենք արել, էն ենք արել, դե գնա ու ապացուցի, որ չեն արել կամ՝ արել են»: Զրուցակիցը պատմել է, որ ամուսնու ինքնազգացողությունը վատացել է հունիսի 10-ին: Երկու օր փորլուծություն եւ ջերմություն է ունենում: Երբ տեսնում են, որ ջերմությունը չի իջնում, երրորդ-չորրորդ օրը դիմում են տեղամասի թերապեւտին, որն ուղեգրում է ռենտգեն-հետազոտության, սակայն, Նունե Մելիքյանի խոսքով, այնքան հերթ է լինում, որ ամուսինը չի կարողանում սպասել՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով թողնում՝ տուն է գալիս: Բայց թերապեւտն ապահովության համար, հակաբիոտիկներ է նշանակում: Սակայն, օր օրի ամուսնու վիճակը վատանում է եւ, կնոջ խոսքով, գույնը կապտում. «Շտապօգնությունը գալիս է՝ արյան մեջ թթվածնի քանակն է ստուգում, ջերմությունը չափում, 39-ից բարձր էր, բայց ասում է, որ արյան մեջ թթվածինը ցածր չէ, նորմայի մեջ է, անալգին-դիմեդրոլ են սրսկում, գնում: Բայց գնալով վիճակը վատանում է, տղաս տանում է հիվանդանոց, որտեղ ԿՏ են անում: Պոլիկլինիկայից ուղեգրում են Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ թեստավորվելու, որտեղից էլ տեղափոխում ենք հոսպիտալ ու մահացած բերում»: Aravot.am-ը փորձել է հեռախոսով կապ հաստատել Այրվածքաբանության ազգային կենտրոնի պատասխանատուների հետ, սակայն կենտրոնի քաղաքային՝ 010.35.02.15 հեռախոսահամարը օրվա ընթացքում չի պատասխանել: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Aravot.am-ի հարցերին ի պատասխան ասել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ մարդիկ սպասում են ախտորոշմանը, անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ցանկացած միջամտության համար, սակայն բժիշկները սպասում են թեստի պատասխանին եւ այդ ընթացքում ինչ անհրաժեշտ են գտնում՝ դա էլ անում են. «Իսկ, եթե մի դեղ տային ու հակառակ ռեակցիան լինի՞: Բժիշկն ավելի լավ է հասկանում՝ ինչ պետք է անել: Երբ լինում է թեստի պատասխանն այդ ժամանակ արդեն համապատասխան բուժումը նշանակում են՝ թե ինչի կարիք ունի»: Լրագրողի այն դիտարկմանը, որ քաղաքացին Այրվածքաբանական է տեղափոխվել համակարգչային տոմոգրաֆիայի՝ ԿՏ-ի պատասխանով, որտեղ երեւացել է երկկողմանի թոքաբորբ` COVID-19-ի պատկերով, Ալինա Նիկողոսյանն ասել է, որ թեստի պատասխանից հետո է համապատասխան բուժումը նշանակվում. «Իսկ, եթե COVID լիներ, ու պարզվեր, որ պետք չէր այդ բուժո՞ւմը»:


Պետք է կանգնենք մեր եկեղեցու թիկունքին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Պետք է կանգնենք մեր եկեղեցու թիկունքին․ Հրանտ...

18:34

Միրզոյանը Կալասի հետ քննարկել է իրադրությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Իրանի հարցը

Միրզոյանը Կալասի հետ քննարկել է իրադրությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Իրանի...

16:32

«Nissan»-ը վերածվել է մոխրակույտի. 3 վիրավոր կա

«Nissan»-ը վերածվել է մոխրակույտի. 3 վիրավոր կա

15:58

Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է

Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն...

15:38

Սամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ Աբրահամյան

Սամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․...

15:13

Պետք է վերականգնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Գագիկ Ծառուկյան

Պետք է վերականգնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Գագիկ...

13:24

Թուրքիայի նախագահին հրավիրելու եմ Հայաստան. Փաշինյան (Տեսանյութ)

Թուրքիայի նախագահին հրավիրելու եմ Հայաստան. Փաշինյան...

13:09

Ջրաշենում վագոն-տնակ է այրվել, երեք մարտական հաշվարկ է մեկնել

Ջրաշենում վագոն-տնակ է այրվել, երեք մարտական հաշվարկ է...

12:48

Առաջիկա շաբաթներին կհասկանանք՝ ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները. Թյուրքագետ

Առաջիկա շաբաթներին կհասկանանք՝ ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները....

12:32

Այսօր ամենաերկար ցերեկն է լինելու

Այսօր ամենաերկար ցերեկն է լինելու

12:13

Շուտով դատարանները անկախ են լինելու․ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

Շուտով դատարանները անկախ են լինելու․ Սամվել Կարապետյանը հայտարարություն է...

10:10

Մեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին. Էթերի ԿարապետյանՄեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին. Էթերի Կարապետյան

Մեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին. Էթերի...

17:39

Ընդդիմադիրները ՔՊ-ականների հետ կմեկնեն Ֆրանսիա

Ընդդիմադիրները ՔՊ-ականների հետ կմեկնեն Ֆրանսիա

16:26

Նիկոլի արածը պարզ է՝ Հայաստանի թրքացում, իսկ մենք ի՞նչ ենք անում. դիմադրելու՞ ենք, թե՞ խոնարհաբար համակերպվելու. Շարմազանով

Նիկոլի արածը պարզ է՝ Հայաստանի թրքացում, իսկ մենք ի՞նչ ենք անում. դիմադրելու՞ ենք, թե՞ խոնարհաբար...

16:04

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես կարգելվի

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես...

15:48

Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ հայ գործարարներ շարունակ լռում են Սամվել Կարապետյանի կալանավորման և նրա նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման վերաբերյալ. փաստաբան

Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ հայ գործարարներ շարունակ լռում են Սամվել Կարապետյանի կալանավորման և...

15:33

Իսրայելը հարվածել է Իրանի հիվանդանոցներին. Կարմիր մահիկ

Իսրայելը հարվածել է Իրանի հիվանդանոցներին. Կարմիր...

14:46

Բրյուսելում ձեզ կասեն՝ փակեք ռուսական ինքնաթիռների համար երկինքը, դուք կանեք, այլընտրանք չեք ունենա. Օվերչուկը՝ Մհեր Գրիգորյանին

Բրյուսելում ձեզ կասեն՝ փակեք ռուսական ինքնաթիռների համար երկինքը, դուք կանեք, այլընտրանք չեք...

14:31

Գառնիկ Դանիելյանի մեքենայի ապակիներն ու հայելիները կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Գառնիկ Դանիելյանի մեքենայի ապակիներն ու հայելիները կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական...

14:13

Փաշինյանը Թուրքիայում է, երեկոյան կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ (Տեսանյութ)

Փաշինյանը Թուրքիայում է, երեկոյան կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ...

14:11

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03