ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին եւ 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրիչ գործողությունները խաթարում են տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Թեեւ բուն իրադարձությունները զարգանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն, հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները եւ տարբեր երկրների շահերի ներկայացվածությունը՝ կարող ենք փաստել, որ իրավիճակի հետագա ապակայունացումը հղի է վտանգավոր զարգացումներով։ Որքանո՞վ են Ադրբեջանի սադրիչ գործողությունները զուտ հայ-ադրբեջանական հարթության մեջ եւ արդյոք ավելի մեծ գործընթացների մաս չեն կազմում, որոնց հիմքում ընկած են Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները դեպի արեւմուտք եւ արեւելք, այլ կերպ ասած՝ պանթուրքիզմի քաղաքականության իրականացումը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունները նախապատրաստվել է Թուրքիայի օժանդակությամբ։ Դրա մասին է վկայում, Սաֆրաստյանի գնահատմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ի «խայտառակ հայտարարությունը», որը միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտում է։ Ըստ էության, դա կոչ էր Ադրբեջանին՝ ագրեսիա իրականացնելու Հայաստանի դեմ։ Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը զարգացումները դիտարկում է աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակի համատեքստում. Ներկայումս բավականին լարվածություն կառ ուս-թուրքական հարաբերություններում Սիրիայի եւ Լիբիայի հետ կապված, չնայած Աստանայի ձեւաչափով հայտարարվեց, որ եռակողմ համաձայնություն է ձեռք բերվել։ Այս պարագայում չի բացառվում, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված քայլով փորձ արվի Ռուսաստանին ներքաշել այս խաղի մեջ։ «Թուրքիան դեմ չէր լինի այստեղ էլ Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալ, որպեսզի գնան որոշ զիջումների այլ ուղղությամբ»,- ասաց Արման Նավասարդյանը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47