«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է քննություն իրականացնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության գործիչների մասով հարուցված քրեական գործերի շրջանակներում: Ընդ որում, նկատենք՝ ԱԱԾ-ում այս քրեական գործերի մասով լայնածավալ քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրեական գործերը քննելու եւ համապատասխան աշխատանքները կատարելու գործին լծվել է 100 քննիչ, որոնց հրահանգ է տրված արագ գործել, հավաքել անհրաժեշտ փաստերը: ԱԱԾ-ում ԲՀԿ-ականների մասով տարբեր քաղաքացիների կողմից դիմումներն այնքան շատ են, որ նկատում են՝ անգամ այդ 100 քննիչը չեն հասցնում աշխատանքներն իրականացնել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ի հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս եւ ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս: Հավելենք, որ սրան զուգահեռ հետաքրքիր մարտավարական քայլ են արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները: Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Ծառուկյանի խափանման միջոցի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի պաշտպանական կողմն էլ Վերաքննիչի որոշումն է բողոքարկել Վճռաբեկ դատարան: Եվ այս առումով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, եւ փոխարեն գործի քննությունը սկսվի, այժմ ընթանում է այն մի կառույցից մյուսին ուղարկելու գործընթացը, եւ սա,, ըստ էության արվում է ժամանակ շահելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01