Կայացել է Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որն ավելի վաղ նախատեսված էր Միջերկրական ծովում ծագած ֆրանս-թուրքական կոնֆլիկտի քննարկման նպատակով։ Նիստի օրակարգում է եղել նաև Ստամբուլի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու վերաբերյալ Թուրքիայի կառավարության 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշման չեղարկման և տաճարը մզկիթի վերածելու հարցը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։ Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ վերանայել այդ որոշումը․ «Եվրախորհուրդը դատապարտում է Թուրքիայի՝ այս աստիճան խորհրդանշական այդ կառույցը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ որոշումը անխուսափելիորեն կբորբոքի անվստահության մթնոլորտը, կխթանի պառակտումները կրոնական համայնքների միջև և մեծ վնաս կհասցնի մեր երկխոսության ու համագործակցության ջանքերին»։ Բորելը հավելել է նաև, որ ԵՄ ատրգործնախարարները համակարծիք են և աջակցում են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը չեղարկելու իրենց կոչին։ Նիստի ընթացքում արձանագրվել է նաև, որ Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից բնական գազի որոնողական աշխատանքները ապօրինի են։ Թուրքիան նաև մեղադրվել է ՄԱԿ-ի զենքի էմբարգոն խախտելու և Լիբիային զենք մատակարարելու մեջ։ Անդրադառնալով ԵՄ նիստին՝ Գերմանիայի «Քրիստոնյա –դեմոկրատական միության» (CDU) ներկայացուցիչ Նորբերթ Ռյոթգենը նշել է, որ Թուրքիայի ու Եվրամիության միջև ժողովրդավարության և իրավական պետության հետ առնչվող որևէ ընդհանուր կապ այլևս չի մնացել, կողմերը միայն փոխադարձ ռազմավարական շահեր ունեն։
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26