ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Դսեղ գյուղի 33-ամյա բնակչի նկատմամբ համագյուղացու կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պարզվել է, որ 2019 թ. մարտի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Դսեղ գյուղի 38-ամյա բնակիչն իր կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով գյուղի սկզբնամասում հանդիպել է հանդիպակաց ուղեմասով ընթացող իր համագյուղացուն, կանգնել է նրա ավտոմեքենայի կողքին ու պատուհանից զրուցել վերջինիս հետ:
Այդ ընթացքում «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով նրանց է մոտեցել ընկերոջ հետ գյուղ վերադարձող իր մեկ այլ՝ 33-ամյա համագյուղացին: Վերջինս, տեսնելով, որ ճանապարհի երթևեկելի հատվածը փակ է, հնարավոր կոնֆլիկտից խուսափելու նպատակով, նրանց շրջանցել ու առաջ է ընթացել:
Տեսնելով այդ ամենը՝ 38-ամյա տղամարդը, նշված չնչին առիթով իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, իրեն շրջապատին հակադրելու և հակազդելու ցանկությամբ, խուլիգանական դրդումներով, հետապնդել և գյուղի հրապարակում կանգնեցրել է 33-ամյա համագյուղացուն, ձեռքով հարվածել է նրա դեմքին, այնուհետև իր մոտ պահվող դանակով հարվածել վերջինիս աչքին` նրան պատճառելով ձախից ստորակնակապճային շրջանի կտրած վերք:
Միջադեպին միջամտել և դանակը խլել է 33-ամյա տղամարդու՝ նույն ավտոմեքենայում գտնվող նրա ընկերը, որից հետո տուժողը միայնակ ճանապարհվել է դեպի տուն, սակայն 38-ամյա համագյուղացին շարունակել է ավտոմեքենայով հետապնդել նրան և փորձել վազանց կատարել:
Տուն գնալով՝ 33-ամյա դսեղցին հիշել է, որ ընկերը մնացել է 38-ամյա համագյուղացու հետ և մտածելով, որ վերջինս հնարավոր է նրան ևս վնասի, կրկին վերադարձել է գյուղամեջ:
Նկատելով հետ վերադարձած համագյուղացուն՝ 38-ամյա տղամարդը մոտեցել է նրան ու պահանջել բացել ավտոմեքենայի դուռը, իսկ երբ վերջինս իջել է ավտոմեքենայից, իր ձեռքին գտնվող ծակող-կտրող նույն գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, երեք անգամ հարվածել է նրա ձախ կողքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այդ պահին օգնության են հասել դեպքին ականատես համագյուղացիները և վերջինիս տեղափոխել գյուղի ամբուլատորիա: 38-ամյա տղամարդը, նպատակ հետապնդելով ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը, հետևելով նրանց, գնացել է ամբուլատորիա, հայհոյել ու սպառնացել է սպանել և դանակը ձեռքին մոտեցել է տուժողին, սակայն համագյուղացիներից մեկը թույլ չի տվել, որից հետո նա հեռացել է՝ իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Դսեղ գյուղի 38-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և լրացվել, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Միևնույն ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրյալի պաշտպանների՝ կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44