Ըստ վիճակագրության, հուլիսին Գյումրիում պետք է լիներ 46 մմ տեղումներ, բայց իրականում մեկ օրում եղել է 81 մմ: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ սա վերջին 170 տարում առաջին նման դեպքն է:
«Սա աննախադեպ երեւույթ է: Ես գոհունակությամբ ուզում եմ նշել, որ այն փողոցները, որոնք կառուցեցինք նախորդ տարի եւ շահագործեցինք այս տարի, այդ փողոցների ջրահեռացման համակարգը գործել է: Խոսքը Նժդեհի, Տիգրան Մեծի, Սայաթ Նովայի, Կոմիտասի փողոցների եւ Երեւանյան խճուղու մասին է»,-ասաց քաղաքապետը:
Նրա խոսքով, շատ ծանր էր դեպքը ավտոկայանի հետ կապված, որովհետեւ այնտեղ երբ մարդիկ գետակների մեջ աղբ են լցնում, հունը նեղանում է եւ նման ջրառատ անձրեւների ժամանակ գետը բարձրանում ու լցվում է տնակների մեջ. «Մինչեւ այսօր ժամը 17-ը կփորձենք բոլոր վթարները, վնասները հաշվարկել, վերլուծել, որ հասկանանք, թե ինչպես օգնենք մեր բնակիչներին»:
Բալասանյանը նշեց քաղաքի այն հատվածները, որոնք նման դեպքերում հեղեղումների տակ են հայտնվում՝ նշելով, որ դրանցից մասնավորապես, Կայարանամերձ հրապարակն այս տարի ՎԶԵԲ-ի ծրագրով հիմնանորոգվելու է, մնացած հատվածներում եւս աշխատանքներ կիրականացվեն:
Անդրադառնալով ջրահեռացման համակարգի չգործելու խնդրին, քաղաքապետն ասաց, որ ջրահեռացման խողովակներն ունեն տրամագիծ, որից ավելի չեն կարող ջուր տանել. «Մի քիչ էլ ցեխը գալիս փակում է, ու ստացվում է այդ վիճակը:
Ինչ վերաբերում է տուժած բնակիցներին փոխհատուցում տալու խնդրին, Սամվել Բալասանյանն ասաց. «Անելու ենք ամեն ինչ բնակչի համար, ինչ հնարավոր է: Ընդհուպ հրավիրելու եմ արտահերթ ավագանու նիստ, նույնիսկ ցույց ենք տալու ֆինանսական օգնություն: Բայց նախ ուսումնասիրենք, հասկանանք, դրանից հետո կարողանանք ներկայացնել ավագանու նիստին: Դրա համար հիմա պետք չի շտապել: Երեք օրից կլինի ավագանու նիստ: Իսկ եթե կլինեն մարդիկ, որոնց համար անհնար կլինի բնակվել իրենց տանը, քաղաքապետարանի համապատասխան բաժինները այդ մասին կմտածի, թե ինչ հնարավորություն կլինի օգնելու: Եթե իմ մեր ուժերից վեր լինի, անպայման կդիմենք կառավարության: Ես արդեն խոսել եմ Սուրեն Պապիկյանի հետ, պայմանավորվել եմ, երեկոյան մեր վերլուծությունն ուղարկելու եմ իրեն»:
Տուժած մեքենաների մասին էլ Բալասանյանն ասաց, որ դրանք սեփական մեքենաներ են, հավանաբար եղել է 3 մեքենա, եթե դրանց վերաբերյալ դիմումներ լինեն, ավագանու նիստին կքննարկեն:
«Համատիրություններից հավաքում ենք բազմաբնակարրան շենքերի վերաբերյալ վնասների մասին վերլուծությունները, գիտենք, որ նկուղներում բավական ջուր է կուտակվել: ԱԻՆ նախարարը 5 բրիգադ է ուղարկել, որ կարողանանք այդ ջրերը հանել:
Սեփական սեկտորին օգնելու ենք, տնակներին օգնելու ենք, բազմաբնակարան շենքերի կտուրների հետ եթե խնդիր կա, մենք սուբվենցիա ենք տալիս:
Եթե համայնքը այսօր չկանգնի բնակչի կողքին, բա ե՞րբ պետք է կանգնի: Եթե գումար ունենք, չպետք է խնայենք: Այսինքն ամեն ինչ անելու ենք, որ խնդիրները լուծենք: Մենք երկրաշարժ ենք տեսել, չենք խառնվում իրար եւ անում ենք այն, ինչ անհրաժեշտ է»,-ասաց նա:







11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01