Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և երաժշտական դպրոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել ուսումնառության պայմաններին, զրուցել դպրոցի ուսուցիչների ու սաների հետ, որից հետո հիմնանորոգված դահլիճում ունկնդրել է տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր՝ դպրոցի տաղանդավոր աշակերտների կատարումները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացված լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կրթօջախի բացման կապակցությամբ ելույթներ են ունեցել դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի ատենապետ Խորեն Բանդազյանը, ովքեր գոհունակությամբ են նշել, որ հիմնանորոգման շնորհիվ նոր աստիճանի է բարձրացվել դպրոցի կարգավիճակը, և այժմ հնարավորություն կա կազմակերպելու նաև հանրապետության հեռավոր շրջաններից, Արցախից, արտերկրից շնորհալի, տաղանդավոր երեխաների ուսումը դպրոցում՝ կատարելագործելով ուսումնական գործընթացն ու հասնելով նոր նվաճումների:
Հիմնանորոգված կրթօջախում այսօր սովորում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր բարձրակարգ երաժշտական կրթությանը զուգահեռ ստանում են հանրակրթական կրթություն:







16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44