Դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞ 2018 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, թե ոչ: Կրեմլի կայքի փոխանցմամբ՝ Bloomberg գործակալության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«Ես կարող եմ ընտրություններին կա՛մ մասնակցել, կա՛մ չմասնակցել: Եթե չմասնակցեմ, ապա կընտրվի պետության մեկ այլ ղեկավար, Ռուսաստանի այլ նախագահ, եւ այդ ժամանակ իրենք քաղաքացիները կորոշեն՝ ում օգտին պետք է քվեարկեն»,- ասել է Պուտինը:
Ըստ որում՝ նա նշել է, որ արդեն հիմա 2018 թվականից հետո տնտեսության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներ են ընթանում:
«Այդ պատճառով բացարձակապես վաղաժամ է այդ մասին այժմ խոսելը: Գիտեք, արդի, արագ փոփոխվող աշխարհում այդ մասին խոսելն ուղղակի վնասակար է: Հարկավոր է աշխատել, հասնել նրան, որ իրականացվեն այն պլաններն ու խնդիրները, որ մեր առջեւ դրել ենք, հարկավոր է հասնել մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացմանը, երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Այդ խնդիրների լուծումից կախված՝ հետագայում կդիտարկենք 2018 թվականի նախագահական ընտրարշավը կազմակերպելու հարցը, եւ թե ով կմասնակցի դրանց: Ես առայժմ ոչ մի որոշում չեմ ընդունել»,- հայտարարել է Պուտինը:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55