Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատական պրակտիկայի բարելավման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից: ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ առանձին դեպքերում անձանց՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները, պնդումները անհապաղ ՀՀ ՀՔԾ քննարկման չուղարկելու հանգամանքով պայմանավորված՝ հետագայում նման գործերի քննության ընթացքում խոչընդոտվում է քննության օպերատիվության, բազմակողմանիության, արդյունավետության ապահովումը: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով 2020թ. հունվարի 8-ին հարուցված քրեական գործի նյութերի ուսումնասիրությունց պարզվել է, որ այլ քրեական գործով նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը իր լիազորություններն իրականացնելիս, հայտնաբերելով ենթադրյալ հանցագործության նյութական հետքեր և հետևանքներ, մասնավորապես՝ ունենալով դատական նիստի ժամանակ մեղադրյալի և նրա պաշտպանի կողմից արված՝ մեղադրյալի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարությունները, այդ ուղղությամբ շուրջ չորս ամսվա ընթացքում պատշաճ միջոցներ չի ձեռնարկել: Տվյալ դեպքում հանցագործության հետքերի և ապացույցների կորստից հնարավոր է եղել խուսափել միայն ձերբակալելուց հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում անձին բուժզննության ենթարկելու, շտապօգնության բրիգադներ կանչելու և նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ ստանալու արդյունքում: Այսինքն՝ անձի չձերբակալվելու դեպքում վերջինիս առողջական վիճակի և մարմնական վնասվածքներ ունենալու կամ չունենալու վերաբերյալ դեպքից ամիսներ անց եզրահանգում անելու որևէ հիմք չէր լինեու: Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ հաճախ ենթադրյալ խոշտանգում կատարած անձինք համաձայնեցնում են իրենց ցուցմունքները և այլևս հնարավոր չի լինում նրանց անջատ և օպերատիվ հարցաքննել: Բացի այդ, խոշտանգման ենթարկված անձի հայտնած տվյալները նման դեպքերում հնարավոր չի լինում ստուգել՝ դեպքից տևական ժամանակ անցած լինելու պատճառով։ Արդյունքում՝ հարցականի տակ է դրվում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու հնարավորությունը, վտանգվում է նման դեպքերով արագ և մանրամասն քննության՝ Եվրոպական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած բազմաթիվ որոշումներում արտահայտված արդյունավետության չափանիշի կենսագործումը: Այդ չափանշներից են իրավասու մարմինների կողմից պատշաճ արագությամբ գործելը, գործով ապացույցներն ապահովելու համար մանրամասն քննություն կատարելը, քննությանը տուժողի արդյունավետ ներգրավվածությունն ապահովելը և այլն: Ելնելով այս չափանիշները պարտադիր կիրառելի դարձնելու հրամայականից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնաբերվելու, դրանք ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով: ՀՀ ՀՔԾ-ին ուղղված գրությամբ շեշտվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով քննությունները վերը նշված չափանիշներին և Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին համապատասխանության ապահովման շրջանակներում ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելու դրսևորումները բացառելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննությունը օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրա պատշաճ արագությունը երաշխավորելու նպատակով ապահովել, որպեսզի նշված բողոքները և պնդումները դրանք ստացվելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ ուղարկելու հարցը օպերատիվ կերպով լուծելու համար։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01