ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրինությունը տեղեկացնում է, որ ի կատարումն ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 30-ին ընդունած հ. 77-Ա որոշման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2020թ. հուլիսի 7-ին ք. Երևան, Աճառյան 2 հասցեում գտնվող շենք-շինություններն ստացել են «ՁԻԱՀ-ի ԿՀԿ» ՓԲԸ-ի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում: Տասնամյակներ շարունակ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից օգտագործվող շինությունները և գույքը չեն հանդիսացել կենտրոնի սեփականությունը, այլ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հանձնված են եղել անհատույց օգտագործման: Այսպիսով՝ կարող ենք հստակ արձանագրել, որ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից տիրապետվող շենք-շինությունները իրենց օժանդակ հողատարածքով այսուհետ ամբողջությամբ սեփականության իրավունքով պատկանում են «ՁԻԱՀ-ի ԿՀԿ» ՓԲԸ-ին: Տևական ժամանակ սկսված գործընթացը, շնորհիվ նոր տնօրինության կառուցողական և գրագետ կազմակերպված աշխատանքի, ամիսների ընթացքում տվեց իր դրական արդյունքը: ՀՀ կառավարությունը, ի դեմս ԱՆ-ի, վստահաբար ապացուցեց, որ այս ամիսների ընթացքում կենտրոնի շուրջ պտտվող տարաբնույթ ասեկոսեները բացահայտ ապատեղեկատվություն էին և որևէ աղերս չունեին իրականության հետ: Կենտրոնի տնօրինությունը հույս է հայտնում, որ բոլոր անհարկի շահարկումներն ու մտացածին լուրերը, կապված կենտրոնի տեղափոխության և գույքի տնօրինման հետ, կդադարեն, իսկ այդ լուրերի հեղինակները կդրսևորեն համապատասխան վարքագիծ և կընդունեն արձանագրված իրողությունը: Կենտրոնը վստահաբար շարունակելու է պատվով և բարձր պատասխանատվությամբ իրականացնել պետության և մեր քաղաքացիների առջև, ինչպես նաև տարբեր միջազգային գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունները: Մենք երբեք չենք տրվել սադրանքներին, ապագայում ևս զերծ ենք մնալու տարատեսակ անհեթեթ լուրերը մեկնաբանելուց, սակայն զգուշացնում ենք, որ կենտրոնի բարի համբավը արատավորելու յուրաքանչյուր փորձ միանշանակ արժանանալու է կոշտ հակազդման, իսկ ստահոդ լուրեր տարածողները կրելու են իրավական և բարոյական պատասխանատվություն:
ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրինությունը տեղեկացնում է, որ ի կատարումն ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 30-ին ընդունած հ. 77-Ա...
Опубликовано ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն/ National AIDS Center of RA Вторник, 14 июля 2020 г.
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44