Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հայտնել է, որ անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներով: Այս մասին խորհրդարանի նախագահը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով և նոր բախումներով: Մենք սատարում ենք հայ ժողովրդին և հուսով ենք, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- գրել է Սիլուրիսը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որԱդրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշիուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ ենկատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետոԱդրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ինԱդրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկականզինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելովհրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀպաշտպանության նախարարության մամուլի խոսնակ ՇուշանՍտեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներչկան:
Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որԱդրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույնդիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶմակնիշի ավտոմեքենայով անցնել հայ–ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքիուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարմանհետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու էԱդրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էրնա:
Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնելէր, որ երկու–երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսելէ սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծելհայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։
Հուլիսի 14-ին հայ–ադրբեջանական պետական սահմանագոտուհյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակիցմահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր ԳարուշՎեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ ԳևորգիԳաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26