ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է «Դիլիջան» ազգային պարկ»-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի անտառապահը, 2006 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2020 թվականի մայիսի 27-ին իր պահաբաժնում հանդիպել է Դիլիջան քաղաքի բնակչին, որն առաջարկել է կաշառքի դիմաց, առանց համապատասխան թույլտվության, ավտոմեքենայով վառելափայտ դուրս բերել:
Անտառապահը, ընդունելով առաջարկը, իր լիազորությունների շրջանակում ծառայության գծով թողտվություն կատարելով, թույլատրել է վերջինիս, առանց համապատասխան փաստաթղթի, իր պահաբաժնի տարածքից քամատապալ ու ձյունակոտոր ծառերից պատրաստել վառելափայտ և դուրս բերել անտառից, ինչի դիմաց 2020 թվականի մայիսի վերջին և հունիսի սկզբին մաս-մաս ստացել է կաշառք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, իսկ Դիլիջան քաղաքի բնակչին՝ 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44