Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել ՀՀ ոստիկանությանը Ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով: Հարցը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը՝ նշելով, որ այս որոշմամբ նախատեսվում է ՀՀ ոստիկանությանը հանձնված Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող ընդհանուր 498 քմ տարածքով, Ծովակալ Իսակովի 25 հասցեում գտնվող ընդհանուր 670.9 քմ տարածքները, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը: Նա հավելեց, որ այս ամենն իրականացվելու է ոստիկանության միջոցների հաշվին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան է, որն արդարացնում է իրեն, ինչը չի նշանակում, որ անթերի է: «ՊՆ-ից հետո ոստիկանությունը քայլ է անում այդ ուղղությամբ, որը կարծում եմ՝ շատ կարեւոր է»,-ասաց նա: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ ՔԿՀ-ներում այդ գործընթացն ավարտվել է եւ բոլոր 12 ՔԿՀ-ներում գործում է սննդի ծառայությունների մատուցման այդ համակարգը: «100 տոկոս է օգտվելու ցուցանիշը»,-ասաց Բադասյանը: Նշենք, որ այս նախագծի ընդունման նպատակն է զինծառայողների սննդի պատշաճ ապահովումն ինչպես ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի ճաշարաններում, այնպես էլ ՀՀ տարածաշրջանում զորավարժությունների եւ երթերի ընթացքում, ինչպես նաեւ զանգվածային միջոցառումների վայրերում: Հարկ է նշել նաեւ, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվելու են մրցույթի արդյունքում ձեւավորված՝ նախընտրելի տեխնիկական բնութագրի եւ գնման գնի հիման վրա, ոստիկանության ընդհանուր հատկացումների հաշվին, միաժամանակ գնումների պլանում կատարելով նաեւ համապատասխան լրացում։
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:24 21.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
13:09 21.06.25
10:10 21.06.25
16:32 21.06.25
18:34 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03