Վաղ առավոտյան վերսկսվել են Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունները: Հիմնականում թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը. բրիֆինգի ժամանակ նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Առավոտյան մեր բնակավայրերում վնասվել են տասից ավել առանձնատուն և որոշ ենթակառուցվածքներ: Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը, վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում քաղաքացիական բնակիչների անվտանգությունը ապահովելու համար: Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա պատսպարման առումով, և մեր քաղաքացիները գտնվել են հիմնականում ապաստարաններում և նկուղներում: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- նշեց Հայկ Չոբանյանը:
Մարզպետը տեղեկացրեց՝ առավոտվանից քննարկումներ են եղել Կառավարության հետ, և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման և գույքագրման հանձնաժողով, որը ամենօրյա գնահատական պետք է տա վնասների չափի և ծավալի վերաբերյալ.
«Վաղվանից կզբաղվենք վերականգման աշխատանքներով, այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը: Այն բնակիչները, ում բնակարանները վնասվել են, թող անհոգ լինեն, մենք սեղմ ժամկետում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգման հարցը: Կարևոր է, որ բնակիչները պահեն զգոնությունը, քաղպաշտպանության բոլոր կառույցները զգոն աշխատեն, որովհետև ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել, ընդ որում՝ ցանկացած բնակավայրում: Այսօր առանձնահատուկ խնդրել ենք, որ մարդիկ պատսպարված մնան, իրավիճակը կայուն է, վերահսկողության ներքո է, և բանակի պրոֆեսիոնալ վարքագծի շնորհիվ ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում և քաղաքներում»,- ավելացրեց նա:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01