COVID-վարակված առաջին երեխան «Արաբկիր» բժշկական համալիր է ընդունվել մարտի 31-ին: Դրանից հետո անցած երեք ամիսների ընթացքում «Արաբկիր» է դիմել տարբեր ախտանշաններով 4527 երեխա, որոնցից 3725-ը բժշկական խորհրդատվություն եւ ծառայություններ է ստացել ամբուլատոր պայմաններում, իսկ 802-ը` ստացիոնար:
Համաձայն ԱՆ կանոնակարգի` անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցեղ COVID- կասկածելի ախտանշաններով 621 երեխա հոսպիտալացվել է ժամանակավոր մեկուսացման բաժանմունքնում, իսկ 181 երեխա` միջին եւ ծանր կլինիկական ընթացքով` թոքաբանական իզոլացված-COVID բաժանմունքում:
COVID- բաժանմունքում բուժված 38 օրականից մինչեւ 18 տարեկան երեխաների մի մասն ունեցել է վիճակը ծանրացնող զուգակցված խնդիրներ, մասնավորապես, օնկոլոգիական եւ օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (քիմիաթերապիա ստացած 4 երեխա), Էպիլեպսիա եւ այլ նյարդաբանական խնդիրներ, գենետիկ հիվանդություններ, սրտի բնածին արատ, վիտամին B12-ի դեֆիցիտ, երիկամային անբավարարություն, աղեստամոքսային համակարգի խնդիրներ:
Երեխաներից մեկը եղել է վերին շնչուղիների բնածին ստենոզով, տրախեոստոմայով: Մեկ երեխա Մոսկվայում լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել, ուներ թոքաբորբ եւ նրա ամբողջ ընտանիքը վարակակիր էր:
Այս ընթացքում «Արաբկիր» ԲՀ-ում ախտորոշվել եւ բուժվել է Կավասակի եւ կավասակիանման հիվանդությամբ 8 երեխա, որոնցից 5-ի մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը ասոցացված է եղել COVID- վարակի հետ: 8 երեխայից 7-ը ստացել է ներերակային իմունոգլոբուլին, իսկ 1-ի մոտ դիտվել է ինքնալավացում եւ նա իմունոգլոբուլին չի ստացել:
Եղել են նաեւ զուգակցված վարակներով դեպքեր`սալմոնելյոզ, կլոստրիդիոզ, շիգելյոզ, ռոտավիրուս, գրիպ B եւ Էբշտեյն-Բարր վիրուսային վարակ:
Ուրախությամբ արձանագրում ենք, որ բոլոր երեխաները «Արաբկիր» ԲՀ-ից դուրս են գրվել առողջացումով:
Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ն այս ընթացքում մեծ գործունեություն է ծավալել նաեւ Երեւանի 2 մանկատներում` «Մարի Իզմիրլյանի անվան» եւ Նորքի «Մանկան տուն», եւ ի պատիվ բուժաշխատողների ու մանկատների անձնակազմերի, այսօր քաղում ենք նաեւ այդ համագործակցության պտուղները` ասելով, որ մանկատների բոլոր երեխաները նույնպես ապաքինվել են
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01