Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհուրդն ընդունել է COVID-19-ի եւ այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը, նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։ «Միջկառավարական խորհուրդն ընդունել է առողջապահության եւ բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության ոլորտում միջոցառումների համալիր ծրագիրը՝ ուղղված Եվրասիական տնտեսական միությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու դեմ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նախատեսվում է տեղեկատվության փոխանակում, վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքում արձագանքման համաձայնեցված ալգորիթմի իրացում, ինչպես նաեւ լաբորատոր հետազոտություններ անցկացնելու առաջարկների համատեղ մշակում։ Բացի այդ, ծրագրի շրջանակում նախատեսված են համատեղ գիտական հետազոտություններ որակյալ, անվտանգ եւ արդյունավետ ախտորոշման միջոցների եւ պատվաստանյութի հասանելիությունն ապահովելու համար։ «Նախատեսված է անցկացնել համատեղ վերապատրաստումներ ԵԱՏՄ երկրների պրոֆիլային կազմակերպությունների մասնագետների համար հայտնի եւ նոր վարակիչ հիվանդությունների բռնկմանն արձագանքելու միջոցներ մշակելու նպատակով, ինչպես նաեւ նախատեսված է տեղադրել պաշտոնական տեղեկատվություն վտանգավոր վարակների դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական դեղամիջոցների գրանցված արտադրողների մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
13:24 21.06.25
15:58 21.06.25
16:26 20.06.25
12:32 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03