ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր Ազգային ժողովում «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ հանդես եկավ արտահերթ ելույթով:
Նա նշեց, որ փոփոխությունների գլխավոր խնդիրը, բացի նրանից, որ պետք է համապատասխանեցնել Սահմանադրությանը, վստահության խնդիրն է:
Ըստ նրա` 4+4+4 քննարկումները բերեցին արդյունքների, թեև կոնսենսուս չձևավորվեց։
«Կոնսենսուս չձևավորվեց մի գլխավոր պատճառով. իշխանությունը և ընդդիմությունը չեն վստահում իրար։ Թվում է, թե եթե իշխանությունը ասի, որ արևը արևելքից է ծագում և արևմուտքում է մայր մտնելու, ընդդիմությունը անմիջապես կառարկի, որ իշխանությունը ամեն ինչ հարմարեցնում է իրեն, իր ընթացիկ և հեռագնա շահերին, իր վերարտադրության նպատակներին, կամ ընդդիմության փոշիացմանը: Վստահ եմ, որ ծափ գտնվողներն էլ կգտնվեն՝ կամ այստեղ, կամ լրատվական դաշտում առանց խորանալու պատճառների մեջ, առանց կանգ առնելու և մի փոքր մտածելու և ինքներս մեզ մի հարց տալու, այս ի՞նչ մրցավազքի մեջ ենք մտել, ինչ ենք ուզում՝ ուր ենք հասնելու, ինչու է մեր խոսակցությունն անընդհատ նմանվում երկու խուլերի խոսակցության, ամեն մեկն իրենն է ասում, ոչ մեկին չի լսում»,-ասաց նա և նշեց, որ խնդիրը ընտրողի վստահությունն է;
Ըստ՝ Հերմինե Նաղդալյանի՝ երբևէ իշխանությունը չի գնացել նման արմատական փոփոխությունների:
«Ուզում եմ հիշեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աննախադեպ բանաձևը, որ ընտրությունների որակը ավելի կարևոր է, քան արդյունքը»,-ասաց նա և նկատեց, որ երբեք իշխանության ղեկավարը մեր երկրում նման խնդիր չի դրել:
«Հիմա մենք ասում ենք, որ ընտրական օրենսգրքի հիմքում դրված են մեխանիզմներ, որ կեղծիքներ թույլ չեն տալիս։ Շատերը մտածում են, թե որտեղ է թաղված շան գլուխը, որ փուլում ինչպես են կեղծիքներն անելու: Ժողովո՛ւրդ, հանեք ձեր միջից կասկածի որդը, որը թույլ չի տալիս ձեզ հանգիստ դատել և տեսնել այն, ինչ կա իրականության մեջ»,-ասաց նա:
Նա նշեց, որ պատրաստ են բոլոր ողջամիտ քննարկումներին մասնակցել:
«Հերթական անգամ իմ մոտ տպավորությունն է ստեղծվում, որ ընդդիմությունը, մի նեղացեք խնդրում եմ, ի սկզբանե ոնց որ թե տեղյակ է՝ պատրաստվում է ընտրությունները տանուլ տալուն և հիմքեր է ստեղծում դիմացինին՝ իշխանությանը մեղադրելու համար»,-ասաց նա:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55