«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Սահմանադրական դատարանում անորոշ վիճակ է: Այլ կերպ ասած, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի՝ արձակուրդ գնալուց հետո կառույցում բարձիթողի վիճակ է ստեղծվել, եւ այդպես էլ անհասկանալի է, թե ի վերջո այժմ ով ինչ աշխատանք է կատարում:
Նախ՝ ինչպես հայտնի է, Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանն այլեւս Սահմանադրական դատարանի նախագահ չէ, իսկ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարեցվել են: Միեւնույն ժամանակ, հունիսի 26-ին Հրայր Թովմասյանը մեկնեց արձակուրդ՝ դեռ որպես ՍԴ նախագահ, եւ իր որոշմամբ նախագահի պարտականությունները պետք է կատարեր Ալվինա Գյուլումյանը, ում լիազորությունները, ինչպես նշեցինք, դադարեցվել են:
Դրան զուգահեռ էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հունիսի 27-ին հանդիպեց Աշոտ Խաչատրյանին, ով ՍԴ-ում մնացած դատավորներից ամենաավագն է, եւ ինքը պետք է կատարի ՍԴ նախագահի պարտականությունները: Եվ ստացվում է, որ այժմ Սահմանադրական դատարանի 9 անդամներից միայն 4-ն են աշխատանքի հաճախում, քանի որ Արեւիկ Պետրոսյանն էլ Հրայր Թովմասյանի հետ նույն օրն էր արձակուրդ գնացել: Եվ այս իրավիճակում Սահմանադրական դատարանն այդպես էլ չի կարողանում նիստեր անել, որոշումներ կայացնել, այլ կերպ ասած, կառույցում բարձիթողի վիճակ է:
ArmLur.am-ը փորձեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հասկանալ՝ ինչ իրավիճակ է Սահմանադրական դատարանում: Նախ՝ նա նշեց, թե Հրայր Թովմասյանը օգտագործելու է իր տարեկան արձակուրդը, որը կազմում է 30 օր, սակայն ունի նաեւ չօգտագործված օրեր եւ կարող է ավելի երկար արձակուրդում մնալ: ՍԴ աշխատակազմի ղեկավարը նաեւ ընդգծեց, որ Աշոտ Խաչատրյանն ասել է, որ չի ստանձնի իր պարտականությունները, քանի դեռ օրենքում փոփոխություններ չեն արվել:
Այստեղ էլ ընդգծենք, որ ԱԺ-ի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չի ստորագրել, եւ այն ուժի մեջ կարող է մտնել արդեն հուլիսի 22-ից հետո, երբ օրենքով Արմեն Սարգսյանին ստորագրելու համար տրված ժամկետը կավարտվի:
Արդեն այդ ժամկետի ավարտից հետո՝ արդեն հինգօրյա ընթացքում, օրենքը կարող է ստորագրել ԱԺ նախագահը, եւ այն կմտնի ուժի մեջ: Ստացվում է՝ Սահմանադրական դատարանը փաստացի ո’չ նախագահ ունի, ո’չ նախագահի պարտականությունները կատարող անձ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55