Ադրբեջանի ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և միջազգային հանրության պարտավորությունն է ապահովել հայ բնակչության պաշտպանությունը՝ խուսափելու համար հակամարտության ընդհանրացումից, որը կարող է բերել Կովկասի բռնկմանը: Այս մասին ասված է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ:
«Հայ ժողովուրդը հսկայական զոհաբերության գնով ցուցադրել է ազատության և ժողովրդավարության հանդեպ իր նվիրվածությունը: Այս ոգով է, որ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, որպես հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլ, պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը»,-նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությունն ընդգծում է՝ Ադրբեջանը սաստիկ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության վրա Տավուշի շրջանի ուղղությամբ: Այս հարձակողական գործողությունների ընթացքում Բաքուն օգտագործել է հրետանային տեխնիկա, տանկեր և անօդաչու ինքնաթիռներ՝ ոչնչացնելով քաղաքացիական ենթակառուցվածքներ և պատճառելով մարդկային զոհեր: Երևանը ստիպված է եղել համարժեք պատասխան տալ:
«Եվ եթե բախումները հաճախակի են եղել սահմանին, ապա 2016 թվականից հետո այս մարտերն ամենալուրջն են: Այս հարձակումը պետք է կապել վերջերս Իլհամ Ալիևի հայտարարության հետ, ըստ որի պետք է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններից և գտնել ռազմական լուծում: Հայերով բնակեցված այս շրջանը, հետագայում Հայաստանին միանալու նպատակով, ժողովրդավարորեն հռչակել է իր անկախությունը 1991 թվականին, մինչդեռ Ադրբեջանը ձեռնարկեց սարսափելի պատերազմ, որը, ջարդերի տանող ցեղասպան քաղաքականությամբ, հասցրեց մարդասիրական աղետի: Այս նոր ճգնաժամը ծագում է նաև Ադրբեջանի գլխավոր աջակից Թուրքիայի կողմից վարվող դաժան և էքսպանսիոնիստական քաղաքականությունից: Վերջերս Բաքու կատարած ուղևորության ժամանակ Ռ.Թ. Էրդողանը հորդորեց վերսկսել բախումները»,-նշվել է հայտարարության մեջ:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55