Գերմանական MAD ռազմական հակահետախուզության ծառայությունը քննություն է վարում Բունդեսվերում 4 աջ ծայրահեղականների դեմ: Այս մասին ARD հասարակական-իրավական հեռուստաալիքը հայտնել է հուլիսի 17-ին Report Mainz ծրագրում՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության պատասխանը Բունդեսթագում Ձախ կուսակցության հարցմանը: Նրանց համարում են թուրքական ուլտրաաջ «Գորշ գայլեր» խմբավորման հավանական անդամներ: Դեպքերից մեկով խոսքը Սահմանադրության խախտումների մասին է, մնացյալ երեք կասկածյալների մեջ հաջողվել է ծայրահեղական հակումներ հայտնաբերել: Գերմանիայի իշխանություններն իրենց պատասխանում հիշատակել են Գերմանիայում «Գորշ գայլերի» ենթադրյալ կապերի մասին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) հետ: Մասնավորապես՝ խմբավորման անդամները Գերմանիայում հանդիպել են թուրք բարձրաստիճան անձանց հետ, ինչը կարող է օգտագործվել հատուկ ծառայությունների շահերի շրջանակում: Համացանցում հրապարակված լուսանկարները մատնացույց են անում խմբավորման անդամների մասնակցությունը կրակային պատրաստվածությանը: Նրանք նաեւ օգտվել են «անվտանգության դասընթացների կոմերցիոն առաջարկից, որոնք նման են սպորտի ռազմակիրառական ձեւին», նշված է Գերմանիայի կառավարության պատասխանում: «Գորշ գայլերի» նման միավորումները «մեծ սպառնալիք» են ներկայացնում, կարծում է Ձախ կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Ուլլա Յելպկեն: Խոսքը «թուրքական հատուկ ծառայությունների երկար վզափոկով կապված մարդասպանների ուլտրաաջ խմբավորման մասին է», շեշտել է նա: «Գորշ գայլերը» աջակցում են թուրքական ուլտրաաջ Ազգայնական շարժում կուսակցությանը: Գերմանիայի Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության տեղեկություններով՝ իրեն «գաղափարախոսների շարժում» անվանող խմբավորումը քարոզում է «ազգայնականություն՝ էթնիկապես միատարր հանրության գաղափարների համադրությամբ», փոխանցում է DW-ն:
10:38
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26