«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը։ Կազմակերպիչները գոհ են առցանց անցկացված միջոցառումից: «Առցանց միջոցառումների կազմակերպումն ունի իր դժվարություններն ու խնդիրները, ու միշտ վախ կա, որ որևէ նամակ չի հասել, ժամային գոտին խառնվել է, ինչ որ մասնակիցներ չեն գա և այլն: Շատ ուրախ եմ փաստել, որ նմանատիպ խնդիր տեղի չունեցավ, պլանավորված բոլոր միջոցառումներն անցկացվեցին, չեղան ինտերնետային խափանումներ: Ու թեև շուկան մեծ չէր, ինչպես Ռոտերդամում կամ Կաննում, սրա անցակացումն անչափ կարևոր էր երիտասարդ ռեժիսորների համար, ովքեր չեն կարողանում աշխատել իրենց ֆիլմերի վրա՝ ստեղծված պայմանների պատճառով: Թեև կարճատև, թեև առցանց՝ նրանք կարողացան գնահատական լսել իրենց նախագծերի վերաբերյալ, ինչը, բնականաբար կօգնի իրենց շարունակել աշխատանքը», - նշեց GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։ Առցանց կազմակերպված GAIFF Pro-ի համար Փոքր Կովկաս տարածաշրջանից ընտրվել էին 16 կինոնախագծեր, որոնցից 4-ը՝ Հայաստանից: Անցնելով ինտենսիվ դասընթացներ մինչ շուկայի սկսելը` երիտասարդ ռեժիսորներն ունեցան անհատական հանդիպումներ մի շարք միջազգային մասնագետների հետ, մասնակցեցին հայտնի ռեժիսորներ Ատոմ Էգոյանի և Ալլա Քովգանի, պրոդյուսեր Մարտին Հագեմանի մենթորական հանդիպումներին:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
12:05 24.10.25
11:38 25.10.25
12:22 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01