Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման նախագծի հեղինակ, Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովը անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային էսկալացիայի թեմային, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի Telegram-ը: «Վերջին մի քանի օրերին մենք, ցավոք, ականատես եղանք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության էսկալացիային: Հայտնվել է դիմակայության ակտիվ փուլի զարգացման իրական սպառնալիք, արդեն կան մարդկային զոհեր, եւ կողմերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի: Լուր է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը կարող է հանգեցնել սարսափելի աղետի: Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն ականջալուր կլինի ողջամտությանը եւ թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում: Նաեւ ԱԳՆ-ի մեր դիվանագետներին կոչ եմ անում կառուցողական դիրքորոշում գրավել, կողմերից մեկի աջակցության չկշռադատված արտահայտություններն արդեն հանգեցրել են լուրջ դիվանագիտական սկանդալի: Ցանկանում եմ պարոն Կուլեբին հիշեցնել, որ իր գերատեսչության հիմնական գործառույթն այն է, որ միջազգային ասպարեզում բարձրացնի երկրի կարգավիճակը, այլ ոչ թե հակառակը: Չպետք է թույլ տալ սադրանքներ եւ սխալներ: Ուկրաինան պետք է չեզոքություն պահպանի»,- նշված է քաղաքական գործչի հայտարարության մեջ: Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, «Ժողովրդի ծառա»-ի պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել է Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը (գրանցման համարն է № 2376, 05.11.2019): Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան: Իսկ Ուկրաինայի Հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի: Նշելով հակամարտության տեղայնացումը եւ Ադրբեջանի գործողությունները՝ կազմակերպությունը նշել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հայտարարությամբ բացարձակապես անհիմն ուշադրությունը կենտրոնացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա՝ նշելով, որ Հայաստանի կողմից որեւիցե տարածքային պահանջներ չկան: Ուկրաինայի Հայերի միության ուղերձում նշված է, որ սպառնալիքի տակ են հայկական սահմանները, քանի որ հակամարտության սկզբնական պատճառը ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժումն է հայկական հող: «Հայաստանի նպատակը հարեւանին հողային պահանջներ ներկայացնելը չէ, այլ միայն սեփական քաղաքացիների եւ տարածքների պաշտպանությունը: Կողմերից մեկի դիրքորոշմանն աջակցելով՝ Ուկրաինան ոչ միայն չի նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլեւ փչացնում է Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները: Դրանից բացի, այդպիսի ահիմն հայտարարությունները կարող են նպաստել երկրի ներսում ազգամիջյան հակամարտություններին: Արժե նշել, որ Ուկրաինայի տարածքում բնակվում է բազմաթիվ հայկական սփյուռք, որը նույնպես շահագրգռված է երկրի կայուն հարաբերություններով: Կարեւոր է նաեւ նշել, որ Մինսկի խմբի ներկայացուցիչներից ոչ մի երկիր, որի նպատակն է հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելը, չի արտահայտվել ադրբեջանական կողմի աջակցությամբ՝ բացի Թուրքիայից: Սա վկայում է իրավիճակի ոչ միանշանակության մասին, որը քաղաքակիրթ երկրներին թույլ չի տալիս այդ հարցով այս կամ այն դիրքորոշումն ընդունել: Չնայած ռազմական գործողությունները սկսվելուց հետո կարճ ժամանակահատվածին, Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն դիրքորոշում է հայտնել՝ աջակցելով հակամարտության կողմերից մեկին, ինչը վկայում է այս կարեւոր հարցի մակերեւութային ուսումնասիրման եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Ամբողջ աշխարհը, չկատարելով հապշտապ եզրահանգումներ, իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում եւ չի պաշտպանում կողմերից ոչ մեկին: Բերված փաստարկներն ընդհանրացնելով՝ Ուկրաինայի Հայերի միությունը դատապարտում է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ԱԳՆ դիրքորոշումը եւ նախարարությանը կոչ անում նշված իրադարձություններին տալ արդար եւ օբյեկտիվ գնահատական»: Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման աջակցությամբ, չնայած նոր էսկալացիան նախաձեռնել է հենց Ադրբեջանը եւ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01