Երեկ ողջ օրվա ընթացքում չնայած ռիսկային իրավիճակին, իրականացվել են վերականգնողական աշխատանքները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ առաջին հերթին խոսքը ենթակառուցվածքների վերականգնման մասին է: «Երեկ օրվա վերջում ավարտել են բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները, այդ թվում ջրագծերի, ոռոգման համակարգերի, որը հնարավորություն է տվել, որ այսօր մարդիկ վերադառնան իրենց աշխատանքի եւ գյուղատնտեսության կիսատ մնացած գործերը հասցնեն մինչեւ վերջ: Ես կարծում եմ, որ իսկապես այսօր ունեցել ենք բուռն աշխատանքային օր մեր գյուղերում: Բոլոր պայմանները կային դա իրականացնելու համար: Զուգահեռ իրականացվել են հետեւանքների գույքագրման աշխատանքները: Մենք այսօր գրեթե ավարտել ենք ամբողջ գույքագրումը: Դիտարկում ենք, որ ամբողջական գույքագրում կունենանք շաբաթվա ընթացքում, բայց այսօրվա դրությամբ մենք առանձնացրել ենք 12 տոն՝ 6 տուն Այգեպարում, 6 տուն Ներքին Կարմիր Աղբյուրում, որտեղ արդեն կարող ենք սսկսել վերականգողական աշխատանքները»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ երեկ արդեն սկսել են երկու բնակարանների վերականգնման աշխատանքները»,-ասաց մարզպետը: Նա նաեւ հավելեց, որ երկուշաբթի կունենան երկրորդ խմբաքանակը, որտեղ շինարարները կմտնեն աշխատելու, իսկ շաբաթվա վերջում արդեն կունենան առաջին վերականգնված տները: «Գույքագրման ժամանակ պարզեցինք, որ որոշ ավերածություններ եղել են ոչ թե վերջին օրերին, այլ շատ ավելի առաջ, այդ թվում 1990-ականներին: Դրանք եւս ներառել ենք գույքագրման ցանկերում: Դրանք եւս կվերացվեն: Գույքագրված են նաեւ վնասված ավտոմեքենաները եւ հաստատ կլինեն նաեւ որոշակի փոխհատուցումներ: Քանի որ ռմբահարվել են նաեւ անասնագոմեր, վնասվել են նաեւ անասուններ, դրանց փոխհատուցումը եւս կտրվի»,-ասաց Չոբանյանը:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44