Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է «Ֆուդ Սիթի» շուկայում ստեղծված իրավիճակը՝ կապված հայկական ապրանքների արգելքի հետ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ինքը պաշտոնյան:
«Ես դեսպանի հետ զրուցել եմ, ոչ մի խնդիր չկա, ծիրանները բոլորը վաճառվել են, իսկ «Ֆուդ Սիթի» այսօր 3 բեռնատար է մտել, նրանց մոտ ոչ մի խնդիր չկա»,- ասել է Նեմերյուկը:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ավելի վաղ հայտնել էր, որ դեսպանությունը դիմել է Մոսկվայի իշխանություններին հայկական ապրանքները շուկա չթողնելու շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու խնդրանքով: Նրա խոսքով՝ նախօրեին հայկական գյուղատնտեսական մթերքով 50 բեռնատար արգելափակված է եղել շուկայի տարածքում:
Հիշեցնենք, որ երեկ РБК-ի հետ զրույցում ՀՀ դեսպանը հայտնել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել էին «Ֆուդ Սիթի» շուկա, որպեսզի պարզեն, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն նրանց դուրս էին արել տարածքից:
Հուլիսի 16-ի գիշերը Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հանել էին հայկական ապրանքներով բեռնված մեքենաները:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ շուկան պատկանում է «Կիևսկայա պլոշչադ» ընկերությանը, որը ղեկավարում է Մոսկվայում խոշորագույն կոմերցիոն անշարժ գույքի գործակալություններից մեկի սեփականատերերի՝ Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի ակտիվները:
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26