Երեկ գիշերը նորից անցել է համեմատաբար հանգիստ, մոտ 137 կրակոց է եղել ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում, մասնավորապես, Տավուշի մարզի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ հիմնականում անկանոն կրակ է վարվել, որոնց մեծ մասի դեպքում հայկական ուժերը պատասխան կրակ չեն արձակել:
Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Եղել են նաև այլ մարզերում՝ այլ բանակային կորպուսների ուղղությամբ կրակոցներ, մասնավորապես՝ Ճամբարակի, օգտագործվել է ավտոմատ նռնականետ: Դիպուկ կրակոցներին ՀՀ զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով, արդյունքում՝ լռեցրել»,- նշեց նա:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վիճակին՝ Հովհաննիսյանը հայտնեց, որ նրանց վիճակն անփոփոխ է, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Իսկ թե ինչ տվեցին ՀՀ զինված ուժերին հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունները, և դրանցից ինչ միջանկյալ հետևություններ արվեցին, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետը շեշտեց՝ առաջին հերթին փայլուն հաղթանակ տվեցին ՀՀ ԶՈՒ-ին:
«Բայց կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, մեր համաժողովրդական համախմբման, մեր պետական և զինվորական կառավարման համակարգի աշխատանքի հղկվածության, կայացման, զարգացման, բոլոր այս առումներով մենք ունեցանք աճ, բարձրացում: Եվ չնայած մարդկային ցավալի կորուստներին, նյութական որոշակի ավերածություններին, մեր ոգին, կամքը, վճռականությունն ավելի ամրապնդվեց»,- լրացրեց Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին՝ որքանով է մեծ էսկալացիայի հավանականությունը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին լայնածավալ գործողություններ է ծրագրում նախիջևանյան կողմից, ռազմական վերլուծաբանը նշեց՝ միգուցե նպատակներ ունեն, սակայն վաղաժամ է հստակ հայտարարություններ անել դրանց ծրագրման մասին:
«Ամեն դեպքում, ՀՀ զինված ուժերը պատրաստ են ՀՀ ամբողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից»,- ընդգծեց ՀՀ ՊՆ նախկին խոսնակը:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44