ARM | RUS |

Լևոն Տեր-Պետրոսյան. Վերընթերցելով Մարկ Բլոկին. ilur.am

20.07.20 | 14:22

Օրերս ես վերընթերցեցի 20-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն պատմաբաններից մեկի` Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» գիրքը, որը ռուսերեն թարգմանությամբ կարդացել էի ավելի քան 30 տարի առաջ: Գիրք, որն, ըստ իս, պետք է լինի յուրաքանչյուր պատմաբանի գրասեղանին և ինչու ոչ` նաև որպես հատուկ դասընթաց, ընդգրկվի բուհերի Պատմության ֆակուլտետների ուսումնական ծրագրերում: Վաղուց տպավորված լինելով սույն հիմնարար ուսումնասիրությամբ, այս անգամ իմ ուշադրությունը գրավեց հատկապես նրա մի հատված` նվիրված հասարակության մեջ սուտ լուրերի ու առասպելների սերմանման և տարածման մեխանիզմին, որն ապշեցուցիչ կերպով իր արտացոլումն է գտել մերօրյա սոցցանցային իրականությունում: Խոսքը վերաբերում է այն երևույթին, թե ինչու են մարդիկ հակված հավատալու ոչ թե պաշտոնական տեղեկատվությանը, այլ սուտ լուրերին, ակնհայտ հորինվածքներին և առասպելաբանությանը:

Սոցցանցային իրականությունը, որն ուղղակի ցնցում է պետականությունների և ավանդական քաղաքականության հիմքերը, գրեթե անհնար դարձնելով կառավարությունների, ինտելեկտուալ հեղինակությունների և քաղաքական ուժերի կողմից կողմնորոշող կամ գերակշռող հասարակական կարծիքի ձևավորումը, հատուկ քննության առարկա է, որին, թերևս, անդրադառնամ մի այլ առիթով: Իսկ այժմ ընթերցողին եմ ներկայացնում Մարկ Բլոկի գրքի` իմ նկատի ունեցած հատվածը:

***

«Որպեսզի մեկ վկայի սխալը դառնա շատերինը, որպեսզի ոչ ճիշտ դիտարկումը փոխակերպվի ստահոդ լուրի, նաև հարկավոր է, որ հանրության վիճակը նպաստավոր լինի տարածման համար։ Հասարակության բոլոր տիպերն այդ առումով հավասարապես բարենպաստ չեն։ Հավաքական կյանքի արտակարգ խլրտումները, որ ապրեցին մեր սերունդները, դրա վառ օրինակն են ներկայացնում։ Ներկա պահի փորձը, ճիշտն ասած, դեռ չափազանց մոտ է մեզ՝ ճշգրիտ վերլուծության տրվելու համար։ 1914–1918 թթ. Պատերազմը ընկրկելու ավելի մեծ հնարավորություն է տալիս։

Ամենքին է հայտնի, թե այդ չորս տարիները որքան առատ էին սուտ լուրերով։ Մասնավորաբար՝ կռվողների մոտ։ Ուսումնասիրության համար հատկապես հետաքրքրական է թվում դրանց ձևավորումը խրամատների անչափ ինքնատիպ հանրույթի մեջ։

Քարոզչության ու գրաքննության դերը յուրովի նշանակալից է։ Բայց՝ լրիվ հակառակ այն ակնկալիքների, որ ունեին այդ ինստիտուտների հիմնադիրները։ Ինչպես դիպուկ նկատել է մի երգիծաբան, «Խրամատներում գերիշխում էր այն կարծիքը, թե ամեն ինչ կարող է ճշմարիտ լինել, բացի նրանից, ինչ թույլ է տրվում տպագրել»։ Լրագրերին չէին հավատում. ոչ էլ, համարյա թե, նամակներին, քանզի բացի այն, որ սրանք հասնում էին անկանոն կերպով, նաև համոզմունք կար, որ խստագույնս վերահսկվում էին։ Այստեղից էլ լեգենդների ու առասպելների վաղնջական մոր` բանավոր ավանդույթի այդ զարմանահրաշ զարթոնքը։ Հանդուգն մի հարվածով, որ ամենախիզախ փորձարարներն անգամ չէին համարձակվի երազել, կառավարությունները ջնջեցին նախընթաց հարյուրամյակները և ճակատային զինվորին ետ շպրտեցին դեպի հինավուրց ժամանակների տեղեկատվական միջոցներն ու մտավիճակը, երբ չկար ո՛չ թերթ, ո՛չ լրագիր, ո՛չ գիրք։

Շշուկները, որպես կանոն, կրակի գծում չէին ծնվում։ Դրա համար փոքրաթիվ խմբերն այնտեղ խիստ մեկուսացած էին իրարից։ Զինվորն իրավունք չուներ տեղից-տեղ գնալ առանց հրամանի, իսկ եթե գնում էր, ապա հաճախ միայն իր կյանքը վտանգելու գնով։ Ժամանակ առ ժամանակ գալիս-գնում էին պատահական ճամփորդներ՝ կապավորներ, իրենց գծերը նորոգող հեռախոսավարներ, հրետազորային դիտորդներ։ Այս կարևոր անձինք քիչ էին ընկերանում հասարակ զորականների հետ։ Բայց կային պարբերական շփումներ, որոնք շատ ավելի արժեքավոր էին։ Դրանք պարտադրողը սննդի հոգսն էր։ Թաքստոցների ու պահակակետերի այդ փոքրիկ աշխարհի ագորան խոհանոցներն էին։ Այնտեղ օրական երկու-երեք անգամ սեկտորի տարբեր դիրքերից եկած մատակարարները հանդիպում ու շաղակրատում էին մեկը մյուսի կամ խոհարարների հետ: Վերջիններս շատ բան գիտեին, նրանք տեղակայվում էին զորամիավորումների խաչմերուկում և, բացի այդ, բանակային գնացքների ուղեկցորդների հետ օրական մի քանի բառ փոխանակելու բացառիկ մենաշնորհն ունեին, իսկ սրանք այն բախտավորներն էին, որ հաստատվում էին գլխավոր շտաբների հարևանությամբ։ Այդպես, բացօթյա խարույկների կամ շարժական օջախների շուրջ վայրկենաբար ձևավորվում էին վաղանցիկ կապեր իրարից չափազանց տարբեր միջավայրների ներկայացուցիչների միջև։ Այնուհետև օրապահները ճամփա էին ընկնում և, արահետներով ու խրամատներով, իրենց կերակրամանների հետ մինչև առաջավոր գիծ հասցնում այդ տեղեկությունները, որոնք, ճիշտ թե սխալ, ամեն դեպքում գրեթե միշտ աղավաղված էին և պատրաստ տեղվույն վրա կրկին վերամշակվելու։ Գլխավոր հատակագծի վրա, առաջավոր դիրքերը նշող միահյուսված գծիկերից փոքր-ինչ հետ, կարելի էր ստվերագծել երկայնաձիգ մի ժապավեն, դա կլիներ առասպելների ձևավորման գոտին։

Պատմությանը շատ հասարակություններ են հայտնի, որտեղ տիրել են ընդհանուր առմամբ համանման պայմաններ. այն տարբերությամբ, որ արտակարգ մի ճգնաժամի անցողիկ հետևանքը լինելու փոխարեն, դրանք կազմել են կյանքի բնականոն հենքը։ Այստեղ էլ բանավոր փոխանցումը եղել է գրեթե միակ արդյունավետ միջոցը։ Եվ խիստ տրոհված տարրերը այստեղ էլ կապվել են գրեթե բացառապես մասնագիտացած միջնորդներով, կամ՝ որոշակի հանգուցակետերում։ Շրջիկ առևտրականները, ձեռնածուները, ուխտավորներն ու մուրացկանները այստեղ փոխարինել են մեր խրամատների փոքրաթիվ թափառախմբին։ Կանոնավոր հանդիպումները տեղի են ունեցել շուկաներում կամ կրոնական տոնակատարությունների ժամանակ։ Այդպես էր, օրինակ, Վաղ Միջնադարում։ Վանական ժամանակագրությունները, որոնք կազմվում էին հարցումների հիման վրա, իբրև տեղեկաբեր ունենալով ճամփորդներին, շատ նման են հուշատետրերի, որ մեր խոհանոցային կապրալներն էլ կարող էին պահել, եթե սեր ունենային։ Այս հասարակությունները միշտ պարարտ միջավայր են եղել կեղծ տեղեկությունների համար։ Մարդկանց հաճախակի հարաբերությունները հեշտացնում են տարբեր պատումների համեմատությունը։ Դրանք խթանում են քննադատության զգացումը։ Իսկ հեռավոր երկրներից դժվարին ճամփաներով դեպքից-դեպք լուր բերողին, ընդհակառակը, հավատում են անվերապահորեն։

Պետք չէ, սակայն, չափազանց հեռու տանել համեմատությունը։ Պատերազմը, շատ առումներով, հետադիմության ապշեցուցիչ փորձառություն եղավ։ Բայց հետադիմությունը երբեք լիակատար չի լինում, և մտավոր զարգացման բազմադարյան դրոշմը մի հարվածով չի ջնջվում. 1914–1918 թթ. զինվորականը շատ հեշտ էր հավատում ստահոդ լուրին։ Բայց դա, ըստ իս, երկար չէր տևում։ Թեև նրա հետաքրքրությունը բևեռված էր ամենից առաջ այն իրադարձություններին, որոնք նրա կարծիքով կարող էին ազդել իր անմիջական ճակատագրի վրա, ինչը և բնական է,– հերթափոխ, տեղափոխություն այլ սեկտոր, առաջիկա գրոհ,– այդուհանդերձ, այն զգալիորեն ավելի լայն էր, իսկ աշխարհընկալումը՝ նվազ սահմանափակ կամ թերի, քան Միջնադարի հասարակ ժողովրդինը։ Արդեն ասել ենք, որ պատմաբանը չի ուսումնասիրում ներկան անցյալի ճշգրիտ պատճենի հայտնաբերման ակնկալիքով։ Ներկայում նա պարզապես փնտրում է անցյալը ավելի լավ հասկանալու ու զգալու միջոցներ։ Սա հենց այն է, ինչի բավական ակնառու օրինակը, եթե չեմ սխալվում, մեզ տալիս են պատերազմի սուտ լուրերը» (Մարկ Բլոկ, Պատմության պաշտպանական կամ պատմաբանի արհեստը, ֆրանսերենից թարգմանությունը Շուշան Մակարյանի, ծանոթագրությունները Սմբատ Հովհաննիսյանի, Սարգիս Խաչենց – Փրինթինֆո – Անտարես, Երեւան, 2018, էջ 155–158)։

ilur.am


Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․...

18:41

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես....

18:39

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ Գրիգորյան

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ...

18:23

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել. Ամստերդամ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ...

18:07

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

17:45

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող...

17:38

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5 ֆուտբոլիստի

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5...

17:18

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ...

17:03

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44