Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ վարչապետի ներկայացրած թվերից իրեն զարմացրել է այն տվյալները, ըստ որոնց, 200-ով պակասել է ուռուցքաբանական հիվանդություններից մահացածների թիվը: Հոգեբանը նկատեց, որ ոչ մի լուրջ միջոցառում չի արվել, որպեսզի օնկոհիվանդությունից առողջացում տեղի ունենա: Նկատելով, որ տարիներ շարունակ Հայաստանում այդ հիվանդությունից մահացության թիվը եղել է կայուն՝ 1400-ի սահմաններում՝ Միհրդատ Մադաթյանը հռետորական հարց բարձացրեց՝արդյոք այդ մահացությունները չեն գրվել որպես կորոնավիրուս և ներկայացվել դրա վիճակագրությունում: Բանախոսը հռետորական հարց բարձրացրեց, թե արդյո՞ք առողջապահության ոլորտի պատասխանատուները հետաքրքրվում են մյուս հիվանդությունների կրճատման վիճակագրությունով: Նա ենթադրեց, որ կորոնավիրուսից մահացության տոկոսն այնքան չէ, ինքանով սարսափեցնում են հասարակությանը: Հոգեբանի խոսքով, այս ֆարսը դառնում է անհետաքրքիր և ևս մեկ ամսով արտակարգ իրավիճակի երկարաձգելն արդեն ժողովրդի համար զավեշտի է վերածվել: Ըստ նրա, կորոնավիրուսը ձեռնտու է օրվա իշխանություններին և նրանք ամեն ինչ անելու են, որ այն երկար մնա: «Աշխարհի դեմ մենք սիրուն, պուպուշ ենք ներկայանում աելով՝ մենք դեմոկրատական ենք, մենք հո՞ չենք արգելում, որ բողոքեն, թող բողոքեն, ուղղակի կորոնավիրուս է, պտի բռնենք, հասկացե´ք, այդպես է ձևը»,- հիշեցնելով Գագիկ Ծառուկյանի աջակիցներին բերման ենթարկելու դեպքը՝ վերևում ասած իր դատողությունը հիմնավորեց Միհրդատ Մադաթյանը։ Անդրադառնալով դիմակների խնդրին՝ հոգեբանը շեշտեց, որ 40 աստիճանի պայմաններում թթվածնի տոկոսային քանակը բավականին պակասում է և դիմակ դնելուց մարդիկ կարող են շնչահեղձ լինել: Նրա խոսքով, դիմակի տակ կուտակվող կոմուլյացված բակտերիաները բերում են քթի աճառի բորբոքման: Նման դեպք արձանագրվել է Մադաթյանի ընտանիքում և բժիշկներին դիմելիս նրանցից տեղեկացել է, որ այն ներկայում Հայաստանում համատարած բնույթ է կրում:
Աղբյուր` Panorama.am
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
13:24 21.06.25
15:58 21.06.25
16:26 20.06.25
12:32 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03