2020 թվականի փետրվարի 1-ին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության և ամերիկյան Global Capital Investment Fund-ի միջև ստորագրվել է ներդրումային պայմանագիր՝ Երևանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու նպատակով: Ծրագիրն իրականացնելու համար ստեղծվել է կոնսորցիում, որի անդամներն են ամերիկյան «Global Capital Investment Fund»-ն ու «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային հայ-ամերիկյան կազմակերպությունը: «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության ներդրումային նախագիծը ֆինանսավորվում է տեղական և արտասահմանյան կառույցների կողմից, ներդրումային ընդհանուր ծավալը կազմում է 10 մլրդ ՀՀ դրամ: Էներգոարդյուանվետ և բազմաֆունկցիոնալ համալիրի ամբողջ տարածքը շուրջ 3000 քմ է: Համալիրն ունենալու է ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 200 մեքենայի համար: Բացի մատչելի բնակարաններից նախատեսվում է նաև կառուցել առևտրի կենտրոն, գրասենյակային տարածքներ և ընդարձակ ժամանակակից կանաչապատ այգիներ ու տարածքներ:
Ըստ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանի՝ առավելագույնը 17 հարկանի բազմաֆունկցիոնալ շենքը դեռևս նախագծման փուլում է: Քաղաքաշինական բոլոր նորմերին ու կաննոներին համապատասխան Էսքիզային նախագծի ամբողջական փաթեթը ներկայացվելու է Երևանի քաղաքապետարանի քննարկմանը: Կառուցապատումն ու ներդրումային ծրագրի կառավարումն իրականացնում է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը. «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին հենց այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով: Տարածքը, որտեղ նախատեսվում է նոր համալիրը, նախկինում անմխիթար վիճակում էր, ամայի և անուշադրության մատնված: Մեր նպատակն այն ավելի բարեկարգ դարձնելը, այդտեղ կյանքի աշխուժացմանը նպաստելն ու մեր քաղաքի, բնակիչների համար օգտակար գործ կատարելն է: Միջավայրը փոխվելու է, բարելավվելու են ենթակառուցվածքները, ավելի ճանաչելի է լինելու տեղանքը: Համավարակով պայմանավորված՝ մի պահ դադար էինք վերցրել, հիմա կրկին ակտիվ նախագծման փուլում ենք: Նախագծի ամբողջական և վերջնական փաթեթը հանձնելու ենք Երևանի քաղաքապետարան, որպեսզի համապատասխան ընթացակարգերից հետո ստանանք շինարարության թույլտվությունն ու սկսենք կառուցապատումը: Մեր հիմնական ցանկություն կառուցելով աջակցելն է, քաղաքի համար լավագույնը ստեղծելը, Երևան քաղաքի հիմնական մուտքը գեղեցկացնելը, համայնքը շենացնելը և աշխատատեղեր ստեղծելը»,- նշեց ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանը: Վերջինս նաև հավելեց, որ բնակարանները հասանելի կլինեն երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով: Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահագործումը նախատեսվում է 2023 թվականին:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44