Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների արյան պլազմայի փոխներարկումը չի օգնում թոքերի արհեստական օդափոխությանը միացված պացիենտներին: Այսպիսի եզրակացության են եկել Ռուսաստանի բժիշկները, որոնք անցկացրել են պատահականորեն ընտրված հեռանկարային հետազոտություն՝ 86 պացիենտի մասնակցությամբ։ Medportal-ը հայտնում է, որ ուսումնասիրության արդյունքները հակասական են եղել՝ «հակաքովիդային» պլազման նվազեցնում է ծանր եւ միջին ծանրության հիվանդների մահացությունը, ովքեր ինքնուրույն են շնչում, բայց չի կարողանում փրկել թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված պացիենտներին: Հետազոտությունն իրականացրել են Դաշնային բժշկակենսաբանական գործակալության, Թոքաբանության գիտահետազոտական ինստիտուտի, Էնգելհարդտի անվան մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի եւ Արյան կենտրոնի մասնագետները: Հետազոտության արդյունքները վերապրինտի տեսքով հրապարակվել են «Կլինիկական պրակտիկա» գիտական ամսագրում: Հետազոտության համար ընտրվել են «հակաքովիդային» պլազմայի 146 հավանական դոնորներ, որոնք ունեցել են SARS-CoV-2 վիրուսը չեզոքացնող հակամարմինների բարձր տիտրեր, եւ 86 պացիենտներ, որոնք բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20 հիվանդներ, որոնք միացված են եղել թոքերի արհեստական օդափոխության սարքերին, երկրորդում՝ COVID-19 հիվանդությամբ ծանր կամ չափավոր ծանր 66 պացիենտներ, որոնք ինքնուրույն են շնչել: Երկրորդ խմբի հիվանդները պատահական ընտրությամբ 2:1 հարաբերակցությամբ ստացել են տարբեր տեսակի պլազմա` իմունային եւ ոչ իմունային: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ով հիվանդացած մարդկանց պլազմայի կիրառումը չի ազդել այն մարդկանց հիվանդության ելքի վրա, որոնք գտնվել են ծայրահեղ ծանր վիճակում` սուր շնչառական անբավարարության եւ մեխանիկական օդափոխության պայմաններում: Այս խմբում մահացությունը կազմել է 60%, ինչը համապատասխանել է ԹԱՕ ստացողների եւ պլազմա չստաողների խմբում հիվանդների մահացությանը: Երկրորդ խմբում արդյունքները ավելի հուսադրող են եղել՝ կլինիկական բարելավում է նկատվել, համապատասխանաբար, 75% եւ 51% դեպքերում: «Հակաքովիդային» պլազմա ստացած 46 մարդուց 3-ին անհրաժեշտ է եղել արհեստական օդափոխություն, նրանցից երկուսը մահացել են: Մահացածներից մեկը ունեցել է միելոբլաստային լեյկոզ, երկրորդի մոտ պլազմային ներարկումից հետո COVID-19-ի ծանր ընթացքի ֆոնին զարգացել է թոքի այտուց: Ոչ իմունային պլազմա ստացած խմբում ԹԱՕ անհրաժեշտ է եղել դարձյալ երեքին, երկուսը մահացել են: «Պլազմա ստացած խմբում հիվանդանոցային մահացությունը կազմել է 4,3%, ինչը հաստատ ցածր է մեր հիվանդանոցում ընդհանուր հիվանդանոցային մահացությունից, եւ ավելի քան երկու անգամ ցածր է հսկողության տակ գտնվող խմբում մահացությունից»,- նշել են հետազոտության հեղինակները: Այսպիսով, հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ից ապաքինվածների արյան պլազման բուժիչ չէ, բայց կարող է արդյունավետ լինել այն պացիենտների գոյատեւման մակարդակի բարձրացման համար, որոնց դեռեւս անհրաժեշտ չէ թոքերի արհեստական օդափոխություն:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44