Ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նշում են, իրենց երեխաներից ցածր գնահատականներ ստացած դիմորդներն ընդունվել են տարբեր բուհերի ֆակուլտետներ։ Նրանք առաջարկում են նոր տեղեր ավելացնել ֆակուլտետներում, բարձր միավորներ ստացած դիմորդներին սովորելու հնարավորություն տալ։
Ակցիայի մասնակիցները ներկայացնում են խնդիրը.
«Իմ երեխան ստացել է 17 միավոր, որևէ տեղ չի ընդունվել»։
«Ո՞նց կարող է 7.5 միավորով նստեն արաբագիտության ֆակուլտետ, 12 բալով չնստեն»։
«Դիմել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ստացել եմ 11.5 միավոր։ Ես նշել եմ հաջորդ հայտերը հանրային կառավարում, քաղաքագիտություն։ Այնտեղ ընդունվում են 7.5 բալով, ես 11.5 բալով չեմ ընդունվում։ Ինձ կարո՞ղ եք բացատրել, որտեղ է արդարությունը։ Էլ ինչի՞ ենք նշում ութ ֆակուլտետ, եթե անցնելու հնարավորություն չկա։ Նամակ է գալիս, որ ես ընդունվել եմ միջազգային հարաբերություններ, հինգ րոպե հետո ուրիշ նամակ է գալիս, որ ես չեմ ընդունվել որևէ տեղ։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ սթրես է»։
«Երեխեքին ախտահանել են, մտցրել են քննասենյակ։ Ինչի՞ են կես ժամը մեկ քլոր ու ալկոգել արել։ Մարմնի վրա ցան է դուրս տվել։ Էդ օրվանից մինչև էսօր դեղ է խմում, ինչի՞ համար»։
«Մեր ցավն այն է, որ կառավարությունն ուշադրություն չի դարձնում խնդրին։ Չէ՞ որ այդ նախարարության հիմնական գործառույթը կրթական մակարդակը բարձրացնելն է։ Ո՞նց կարող է 18 միավորից ավելի ստացածը չընդունվի բուհ։ Թող տեղեր ավելացնեն։ Մենք բացի խնդիրը բարձրաձայնելուց, նաև առաջարիկներ ունենք, թող մեզ լսեն»։
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
13:24 21.06.25
15:58 21.06.25
16:26 20.06.25
12:32 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03