Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Այս մասին «ԿՊ»-ի հետ հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Հարցին՝ Ռուսաստանն արդյոք կգործարկի ՀԱՊԿ գործիքները, եթե հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան շարունակվի, նա պատասխանել է, որ Մոսկվան «ուղղակի պարտավոր է Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում կատարել Պայմանագրով իր պարտավորությունները»: «Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, բայց նրա բոլոր մասնակիցները պետք է հստակ հասկանան, թե իրենք ինչ են վտանգում: Մենք ամենեւին չէինք ցանկանա, որ ներքաղաքական պատճառներով Բաքուն կամ Երեւանը սրումն օգտագործեին իրենց դիրքերի ամրացման համար: Իսկ այս պահը եւս կա՝ այստեղ կա ե՛ւ համավարակը, ե՛ւ տնտեսական ճգնաժամը: Գայթակղիչ գաղափար է ժողովրդին կենսական խնդիրներից պատերազմով շեղելը: Հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ երկրների պատասխանատու քաղաքական գործիչները իրենց հաշիվ են տալիս, թե ինչ խաղադրույք է կատարված եւ ինչ կարող է դուրս շպրտվել, եթե որեւէ մեկի մոտ իշխեն էմոցիաները եւ իրեն ցուցադրելու ցանկությունը: Բայց հարցը՝ Ռուսաստանը կկատարի՞, թե՞ չի կատարի իր պարտավորությունները, շահարկումների թեմա է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Բայց դա չի նշանակում, որ ամեն ֆիննական դանակի գործադրման դեպքում մենք պետք է նետվենք՝ «հանուն Հայրենիքի» բղավելով: Եվ առավել եւս մենք թույլ չենք տա, որ մեզ մանիպուլացնեն: Իսկ հայ ժողովրդի պաշտպանությամբ մենք անպայման հանդես կգանք: Ճիշտ ինչպես նա, հուսով եմ, հանդես կգա մեր ընդհանուր արժեքների պաշտպանությամբ»,- նշել է նա:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44