Դերասան, հաղորդավար և ռեժիսոր Տիգրան Քեոսայանն աջակցություն է հայտնել իր կնոջը՝ «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որն օրեր առաջ Facebook-ի գրառմամբ դիմել էր Հայաստանի իշխանություններին: Ներկայացնում ենք, Քեոսայանի ամբողջական գրառումը.
«Իհարկե, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ՝ ուղղված Հայաստանի ներկայիս իշխանություններին: Միգուցե, ես ուղղակի փոխեի «թքած ունենալը» մի փոքր ավելի մեղմ՝ «ձեռքերը թափ տալ» արտահայտությամբ, ինչը ոչ մի կերպ չի փոխում ասվածի իմաստը: Մարգարիտայի գրառման հրապարակումից հետո այս բոլոր օրերին Հայաստանից մարդիկ սոցիալական ցանցերում գրում են ինձ: Նրանք հայհոյում են ինձ՝ տաղանդի տարբեր աստիճանով, պահանջում են ծեծել կնոջս, շտապ փոխել նրա ազգանունը, նույնիսկ ինչ-որ կայքում կազմակերպել են այս անհեթեթությունների համար ստորագրահավաք: Զվարճալի է և տխուր միաժամանակ: Շատ քիչ, բայց, այնուամենայնիվ,տխուր է: Որովհետև այս ամբողջ անհեթեթությունը խոսում է միայն մեկ բանի մասին. տխրահռչակ սադրիչ Փաշինյանի ղեկավարած երիտասարդական սորոսատն արդեն հասցրել է ինչ-որ բան անել իմ հնագույն ժողովրդի մի մասի հետ: Հայ տղամարդիկ իմ պատանեկության տարիներին և հետագայում չէին կարող կնոջ հետ այդպիսի տոնով խոսել: Ռուս-հայկական համալսարանի ռեկտորը չէր կարող բառերն այդ աստիճան անտաղանդ ներառել արտահայտությունների մեջ, որոնցում այդքան հստակ միաձուլվել են վախկոտությունը, դավաճանությունն ու գռեհկությունը: Քանի որ հայ հասուն տղամարդը չէր կարող ավելի վաղ ֆինանսավորում ստանալ մի երկրից, որի դեմ այսպես կատաղի ելույթներ է ունենում: Այդ մանրախնդիր նողկանքը հեշտությամբ փոխհատուցվում էր Մարգարիտայի դիրքորոշումը պաշտպանող և ամեն բառի տակ ստորագրել պատրաստ մարդկանց զանգերով և նամակներով: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես այս գրառումն անում եմ Մարգարիտային պաշտպանելու համար, ապա շտապեմ տեղեկացնել, որ կինը, որը կարողացել է այդպես կոշտ և պատկերավոր ձևակերպել իրականությունը հայ-ռուսական ներկա հարաբերությունների և փաշինյանական իշխանության տոտալ ստի մասին, պաշտպանության կարիք չունի: Իր գրառմամբ հայ հասարակությանը բորբոքելով՝ Մարգարիտան արդեն շատ ու շատ բան է արել Հայաստանի ապագայի համար: Հենց ապագայի համար, որն այսօրվա ռազմական իրողության պայմաններում կարող է չգալ: Հիմարներին արդեն չես փրկի, խելացիներն էլ շատ ճիշտ են հասկացել. Փաշինյանի գիծը՝ ուղղված հայ ազգի՝ որպես մեկ միասնական արյունատար համակարգի ոչնչացմանը, ազգային ինքնության և աշխարհում միակ իրական դաշնակցի կորուստը հանգեցրել են հանրապետության գոյության իրական սպառնալիքի։ Եվ այստեղ արդեն բարեկամության մասին կեղծ խոսքեր պետք չեն, այստեղ քայլեր են հարկավոր: Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության Փաշինյանը պատրաստ չէ: Դրա համար չէ, որ նա վերցրել է իշխանությունն ու զոմբիացնում է մարդկանց: Հույս կա միայն Հայոց ուժեղ բանակի հետ կապված, որը հասարակության շրջանում արժանի հեղինակություն է վայելում: Բայց չեմ կարծում, որ երկու ճակատով պատերազմը, որից մեկը՝ հայ-թուրքական, մեծ լավատեսություն է ներշնչում բանական մարդկանց։ Խոսքն արդեն մանր վիրավորվածությունների և մեծ հավակնությունների մասին չէ, խոսքը Հայաստանի ապագա գոյության մասին է։ Արդյոք այդ ապագան գոյություն ունի՞ Հայաստանի այս ղեկավարության հետ: Իմ կարծիքով՝ ոչ: Եվ դա ոչ միայն իմ կարծիքն է»:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42