Իսրայելի կողմից բռնապետական պետություններին զենքի վաճառքն աղետալի հետեւանքներ է ստեղծում ինչպես բուն երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, գրում է իսրայելցի ակտիվիստ եւ գրող Յարոն Վայսն Asbarez-ում հրապարակված իր հոդվածում: «Անցյալ շաբաթ Ադրբեջանն իսրայելական հրթիռներ, անօդաչուներ եւ բարձր տեխնոլոգիական զենք է օգտագործել Հայաստանում ռազմական նշանակության թիրախների եւ խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու համար, ինչը հայերի մահվան է հանգեցրել եւ վնաս է հասցրել քաղաքացիական կառույցներին՝ դպրոցներին եւ գործարաններին»,- նշել է նա: Հեղինակի խոսքով՝ Իսրայելում հայտարարում են, որ երկիրը սերտ հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ միայն Իրանի դեմ ռազմավարական ռազմական արշավի շրջանակներում, սակայն դա պարզապես քող է փողերի լվացման համար Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ զենքի առեւտրի շրջանակներում: «Իրանի տարածքում բնակվող ադրբեջանցիները կրկնակի անգամ ավելի շատ են, քան Ադրբեջանի ողջ բնակչությունը»,- նշում է հեղինակը՝ կասկած հայտնելով, որ Բաքվի ռեժիմը կվտանգի իր ժողովրդին Իրանում՝ ռազմական դաշինք կազմելով Իսրայելի հետ (նշենք, որ իրանցի «ադրբեջանցիները» ոչ մի կապ չունեն Ադրբեջանի Հանրապետության եւ այնտեղ բնակվող ադրբեջանցիների հետ): «Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ զենքի մատակարարման մասին պայմանագրի նպատակն է բարձրացնել Ադրբեջանի ռազմական կոմպետենտությունը Հայաստանի նկատմամբ եւ հարստացնել Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի դրամական միջոցների հոսքը»,- նշել է հեղինակը:
«Ադրբեջանական բանակն օգտագործել է Իսրայելում պատրաստված զենքը Հայաստանի՝ Իսրայելի բարեկամ երկրի վրա հարձակման համար, որը վերջերս հայտարարել էր Թել Ավիվում դեսպանատուն բացելու մտադրության մասին: ՀՀ նախագահն անցյալ տարվա հունվարին նույնիսկ այցելել էր Իսրայել եւ հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- հավելել է հեղինակը։ «Ակնհայտ է, որ իսրայելական զենքի արտահանման նպատակներից մեկը զենքի արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու համար միջոցներ ստանալն է»,- նշել է ակտիվիստը: Ըստ նրա՝ Իսրայելում զենք վաճառողներն ամեն ինչ անում են, որպեսզի համոզեն իրենց հաճախորդներին Բաքվում ժամանակակից տեսակի զենքեր ձեռք բերել, որոնք Հայաստանը չի կարող ստանալ: «Ադրբեջանական բանակի կողմից Իսրայելում արտադրված բարձր տեխնոլոգիական զենքի օգտագործումը մեծացնում է բռնության մակարդակը հակամարտության մեջ՝ դրդելով ադրբեջանցիներին հարձակվել հայկական բանակի վրա՝ իմանալով, որ նրանց շատ դժվար կլինի պաշտպանվել»,- նշեց ակտիվիստը՝ հավելելով, որ «իսրայելական զենքի արդյունաբերության լիդերները եւ դրա կառավարությունը համերաշխություն եւ բարեկամություն չեն ցուցաբերում Հայաստանի՝ Իսրայելի դաշնակցի նկատմամբ»:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44