ARM | RUS |

Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է առանց նախապայմանների հարգվի. Լեհաստանում ՀՀ դեսպանի հարցազրույցը

22.07.20 | 17:44

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հարցազրույց է տվել «Warsaw Institute Review» ամսագրին, որտեղ անդրադարձել է հայ-ադրբջանական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը.

Ինչու՞ հակամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կրկին բռնկվեց վերջին օրերին։

Առկա է բավականին հստակ վկայություն, որ իրավիճակի ամենավերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի հյուսիսային մարզում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության տրամաբանական հետեւանքն էր։ Եթե հետեւենք Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին շաբաթների եւ ամիսների պատերազմ հրահրող հռետորաբանությանը, որով նրանք հանդես են գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման, ապա կտեսնենք, որ հուլիսի 12-ից սկսված իրադարձություններին մղող սադրանքը պատահական չէր։ Հայկական կողմը շարունակաբար զգուշացնում էր իր միջազգային գործընկերներին նման իրավիճակի բարձր հավանականության եւ Ադրբեջանի չարամիտ մտադրությունների եռանդի ու դրանք սանձահարելու քաղաքական ու դիվանագիտական քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։ Սակայն, ի հիասթափություն հայկական կողմի, մեր նախազգուշացումներն անտեսվեցին։

Արդյո՞ք վերջին բախումների պատճառները նման են 1988թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի դրդապատճառներին։

Կարող են լինել որոշակի նմանություններ։ 1988թ․ հակամարտությունը սկսվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հանուն խաղաղ ինքնորոշման իրավունքի շարժումը կոպիտ ռազմական ուժով ճնշելու փորձից։ Այն ժամանակ ադրբեջանցիները տպավորիչ կերպով տապալվեցին։ Դասեր քաղելու փոխարեն, ցավոք սրտի, ադրբեջանական ղեկավարությունն այժմ կեղծ պատմական տարածքային պահանջներ է առաջադրում նաեւ Հայաստանին։ Դա համապատասխանում է Ադրբեջանի երկար պատմություն ունեցող այն պնդմանը, որ հակամարտությունը միշտ եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ Լեռնային Ղարաբաղը՝ իր օրինական ընտրված իշխանություններով, առանձին դերակատարություն չունի։

Նման մոտեցումը եւ վարքը որեւէ հիմնավորում չունեն եւ ավելի են հեռացնում ԼՂ հակամարտության խաղաղ եւ բանակցային լուծում գտնելու հնարավորությունները, ինչը հայկական կողմերի եւ միջազգային հանրության համար ընդունելի միակ կենսունակ տարբերակն է։

Որո՞նք են Թուրքիայի եւ Ռուսաստանի դերակատարությունները Կովկասում եւ ինչպե՞ս են դրանք ազդում վերջին օրերի իրավիճակի վրա։

Երկու երկրները գործում են բացարձակապես տարբեր կերպով։ Թուրքիայի պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, նախագահը եւ այլ պաշտոնյաներ, անցած շաբաթվա ընթացքում արդեն իսկ արել են մի շարք հայտարարություններ եւ մեկնաբանություններ՝ արտահայտելով իրենց աներկբա աջակցությունը Ադրբեջանին, այդ թվում եւ հավանական ռազմական ներգրավմամբ։ Սա ծայրահեղ վնասակար է եւ ոչ միայն քաջալերում է Ադրբեջանին շարունակելու ընթանալ սրացման վտանգավոր ուղով, այլեւ առաջ է բերում հիմնարար հարցադրումներ, թե արդյոք այդ երկիրը կարող է որեւէ վստահելի եւ դրական դեր խաղալ Հարավային Կովկասում։ Այս պահին առավել քան հստակ է, որ Թուրքիան ապակայունացնող գործոն է մեր տարածաշրջանում եւ լուրջ մարտահրավեր Հայաստանի անվտանգությանը։ Ավելին, Թուրքիայի փորձերը՝ միջամտելու հարեւան այլ տարածաշրջաններում ընթացող հակամարտություններին արդեն իսկ խարխլել են անվտանգությունն ու կայունությունն այնտեղ։

Այս փաստերն ավելի անհնար են դարձնում Թուրքիայի որեւէ դերակատարությունը՝ միջազգային եւ հատկապես ԵԱՀԿ շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված։ Հայաստանը կշարունակի հետեւողականորեն աշխատել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու եւ ամրապնդելու ուղղությամբ՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ։

Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանը՝ լինելով Հայաստանի դաշնակիցը եւ կրելով ռազմական անվտանգության համաձայնագրերի պարտավորությունները, ընտրեց առավել հավասարակշիռ մոտեցում եւ առաջարկեց իր միջնորդական ծառայությունները ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահ, այլեւ ազգային կարգավիճակով։

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկու երկրները Բաքու-Երեւան հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Ներկայիս իրավիճակը պահանջում է հնարավորինս արագ ներգրավվում բանակցություններում՝ հիմնված բարի կամքի վրա։ Ադրբեջանը պետք է վերջապես ըմբռնի, որ մենք ապրում ենք նույն տարածաշրջանում եւ կարիք ունենք կառուցելու ընդհանուր անվտանգության տարածք։ Այդ նպատակին հասնելու համար, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է առանց նախապայմանների հարգվի, միջազգային իրավականորեն պարտադիր մեխանիզմները պետք է գործի դրվեն այդ իրավունքի իրականացման եւ ԼՂ կարգավիճակի որոշման համար։ Այդ պարագայում Հարավային Կովկասի ողջ ներուժը կիրացվի, որից հավասարապես կշահենք բոլորս։

Կցանկանայի՞ք, որ միջազգային կազմակերպությունների ներգրավվեին խաղաղության գործընթացում։

Մենք, ինչպես եւ միջազգային հանրության մեծամասնությունը, հայտարարել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է՝ միջնորդելու ԼՂ հակամարտության հարատեւ կարգավորման հասնելուն ուղղված խաղաղ բանակցությունները։ Ցանկացած այլ սատարող ներգրավում միջազգային կազմակերպությունների կողմից պետք է սերտորեն համադրվի եւ խորհրդակցվի համանախագահների հետ։ Ցավոք սրտի, մենք անցյալում ականատես ենք եղել այն իրողությանը, որ այլ մոտեցման պարագայում, հաճախ, եթե ոչ միտումնավոր, ապա նույնիսկ առանց դիտավորության, դա կարող է ավելի վնասել, քան օգտակար լինել խաղաղ գործընթացին։

2016թ․ ի վեր, երկու կողմերը հայտարարել են միմյանց ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների մասին։ Կարծու՞մ եք, որ դա դեռ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Ինչպե՞ս է հայկական կողմը պաշտպանվում կիբերհարձակումներից։ Արդյո՞ք կիբերանվտանգությունը կարեւոր առաջնահերթություն է ներկա իշխանությունների համար։

Հայաստանը միայնակ չէ։ Համարյա բոլոր երկրները դարձել են խոցելի կիբերսպառնալիքների եւ իրական կիբերհարձակումների համար։ Նոր որակումներ են դրվել շրջանառության մեջ, ինչպիսիք են կիբեր պատերազմ, խառնածին պատերազմ։ Խիստ մտահոգիչ է այն, որ կիբերսպառնալիքները ապագայում ավելի աճելու են՝ դրա հետ միասին նաեւ նման հարձակումների քայքայիչ ուժը։ Հայաստանի վրա այդպիսի հարձակումների հիմնական աղբյուրը մեր հարեւան Ադրբեջանն է։ Նրանք այդ նպատակով աշխատեցնում են ցանցահենների հատուկ խմբեր եւ բացահայտ կերպով ներկայացնում հայկական կայքերի թափանցումները։ Իհարկե, մենք շատ բան ենք անում մեզ կիբերտարածքում պաշտպանելու համար՝ կառուցելով պաշտպանական համակարգեր եւ բարդ համակարգչային ցանցեր։ Միաժամանակ, մենք կարծում ենք, որ, որպես միջազգային հանրություն, մենք պետք է մեկտեղի գանք եւ մշակենք կիբեր տարածքի համար վարքի կանոնակարգ։ Այլապես, մենք ապրելու ենք շատ վտանգավոր եւ անկանխատեսելի աշխարհում։

Արդյո՞ք Հայաստանը եղել է ապատեղեկատվության արշավների թիրախ եւ ներսում եւ դրսում։ Ի՞նչ է հատկապես տեղի ունեցել։ Ինչպե՞ս կարելի է պայքարել այդ վտանգի դեմ ։

Ապատեղեկատվությունը, կեղծ լուրերը, առավել լայն որակմամբ ինֆոդեմիան, դարձել է մեր առօրյա կյանքի մասը՝ ցանկանանք դա, թե ոչ։ Դա միշտ եղել է, սակայն թվային դարաշրջանի, սոցիալական ցանցերի նոր իրողությունների պայմաններում այդ երեւույթը եւ նրա կազմաքանդիչ ազդեցությունն աճել են երկրաչափորեն։ Բնականաբար, մենք բոլորս ազդվում ենք դրանից։ Ի՞նչ կարելի է անել հակազդելու եւ նվազեցնելու վնասը։ Ակնհայտորեն, առավել արդյունավետ գործելաոճը պետք է լինի եռանդորեն եւ անխոնջ կերպով առաջարկելու ճշմարիտ եւ օբյեկտիվ տեղեկատվություն, բացահայտելու ապատեղեկատվության հետեւում կանգնածների իրական շարժառիթները, կրթելու հանրությանը՝ լինել ավելի «մեդիա գրագետ» եւ հմուտ՝ տարբերակելու ճշմարտությունը ստից։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44