Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 23 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել հսկողությունը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 19 արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ավտոկայանատեղերում ավտոմեքենաների կայանմանը խոչընդոտող պարագաների տեղադրման, ինչպես նաև մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակում շարունակվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում սահմանված ուժեղացված հերթապահությունը:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Շարունակվում են նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքները: Շինարարական ծրագրերի մասով հանձնարարվել է շարունակել հսկողությունն իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք: Հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը:
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման, փոսանորոգման, վնասված սալիկների փոխարինման տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու նկատմամբ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 3 արձանագրություն: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 55 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է խստացնել վարչարարությունը մասնավորապես երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին:
Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման և մասնավոր տարածքներում ավարտվել են ծառերի և թփերի բուժման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են կանաչ տարածքների խնամքի, այգիների մաքրման աշխատանքները, ինչպես նաև չոր և անկման վտանգ ներկայացնող ծառատեսակների էտը: Զուգահեռ ապահովվում է նաև կանաչ տարածքների երկհերթ ոռոգումը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33