Հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից մշակված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Գործող օրենսդրությամբ նախատեսված է ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացվող հատուկ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, սակայն ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթին առնչվող հնարավոր առանձնահատկությունները որևէ կերպ չեն կարգավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Քննարկման ընթացքում կարևորվել է նմանօրինակ իրավակարգավորումների առկայության անհրաժեշտությունը, քանի որ ռազմական դրության պայմաններում իրականացվող վարույթի նկատմամբ չեն կարող ամբողջ ծավալով կիրառվել գործող քրեադատավարական ինստիտուտներն ու կանոնակարգումներն այն պատճառով, որ ռազմական դրությունն իրենից ներկայացնում է երկրում կամ դրա առանձին հատվածներում նախատեսվող հատուկ իրավական կանոնակարգ, որը ենթադրում է բնորոշ գծերի առկայությունը, այն է՝ զինվորական իշխանությունների լիազորությունների ընդլայնում, բնակչության նկատմամբ լրացուցիչ պարտականությունների սահմանում, որոշակի սահմանափակումների նախատեսում և այլն: Անդրադարձ է եղել նաև խնդրո առարկա իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային փորձին: Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվել են նախագծով առաջարկվող լրացումների արդիականությունը, նպատակները, հիմնախնդիրները: Նախագիծը ՀՀ քննչական կոմիտեում դրվել է ներքին շրջանառության մեջ, որի արդյունքում այն լրամշակվել է: Նախագծով առաջարկվող դրույթները վերաբերում են ռազմական դրության պայմաններում իրականացվող վարույթի կարգին, ձերբակալման առանձնահատկություններին, առանձին քննչական գործողությունների կատարման առանձնահատկություններին՝ նախատեսելով դրանց կատարման և ամրագրման գործընթացների պարզեցմանը (դեֆորմալիզացիային), մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանափակումներին: Խորհրդակցության արդյունքներով, հաշվի առնելով հնչած առաջարկությունները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է լրամշակել նախագիծը և ներկայացնել շահագրգիռ մարմինների քննարկմանը:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01