Միջազգային խնդիրները Մոկսվայում հայերի և ադրբեջանցիների միջև նոր թափ են առնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը և հրավիրել լրագրողների ուշադրությունը։
««Ֆուդ Սիթի» ԱԿ-ի հետ «Ֆուդ Սիթի Լոգիստիկ» ընկերությունը, որի սեփականատերը մեր հայրենակինցն է, խզել է 40 մլն․ ԱՄՆ դոլարի արժողությամբ պայմանագիրը, մոտակա օրերս ամբողջ հրեական համայնքը փորձում էր կարգավորել այս հարցը, բայց պայմանագիրը խզվեց։
Այսօր արդեն մեր հայրենակիցներին հանել են «Տվոյ Դոմ» ԱԿ-ից, որի սեփականատերը նույնպես ադրբեջանցի է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին՝ հուլիսի 16-ի գիշերը Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հանել էին հայկական ապրանքներով բեռնված մեքենաները, որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է:
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ շուկան պատկանում է «Կիևսկայա պլոշչադ» ընկերությանը, որը ղեկավարում է Մոսկվայում խոշորագույն կոմերցիոն անշարժ գույքի գործակալություններից մեկի սեփականատերերի՝ Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի ակտիվները:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44