Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է երեկ` հուլիսի 23-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:
Աբդուլաևան հայտարարել է, թե հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը «հերթական հարվածն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցային գործընթացին»:
Աբդուլաևայի խոսքով՝ «դրանով Հայաստանը ցանկանում է կանգնեցնել բանակցային գործընթացն ու հանդես է գալիս դրա ձևաչափը փոխելու պահանջով, սակայն ձևաչափը չի կարող փոխվել»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին։
«Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և սպառնալիքներով։ Եվ հիմա կարող ենք ասել, որ ՀՀ-ն ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Այդ սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»։
Վարչապետը նաև խոսել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական գյուղերը, խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին։
«Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաներ՝ իրենց մասնագետներով հանդերձ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01